11:36 29.08.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների դիրքորոշման վրա ազդելու և Մոսկվայի նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխելու՝ Արևմուտքի փորձերի մասին: Այս մասին նա խոսել է «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրոպան «անամոթաբար» շանտաժի են դիմում՝ ստիպելով երկրներին փոխել իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։
«Դա պետք է փոխվի, քանի որ այդ պետությունների ճնշող մեծամասնությունը կա՛մ արդարացված է համարում մեր վերաբերմունքը անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական անվտանգության շահերի Արևմուտքի կողմից երկարաժամկետ անտեսմանը, կա՛մ նրանք ցանկանում են չեզոք դիրք գրավել»,- պարզաբանել է նա։
Արևմտյան երկրները մյուս պետություններին ստիպում են հետևել հակառուսական կուրսին՝ կողմ քվեարկել Ռուսաստանին փաստերին հակառակ մեղադրող բանաձևերի օգտին, սահմանափակել արտահանումը, ներմուծումը, դադարեցնել տրանսպորտային կապերը, ասել է արտգործնախարարը։
Նա նշել է, որ որոշ երկրներ ստիպված են գնալ որոշակի զիջումների, սակայն գործնականում «նրանցից ոչ մեկը չի միանում պատժամիջոցներին»։ Միաժամանակ այս պետությունների վրա ճնշումները շարունակվում են։
Նույն հարցազրույցում Լավրովն ասել է, որ բազմաբևեռ աշխարհի դարաշրջանի գալուստն անխուսափելի է, չնայած Արևմուտքի խոչընդոտներին։ Մասնավորապես, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ըստ նրա, փորձում են դեմ գնալ օբյեկտիվ պատմական գործընթացներին։ Նախարարն ընդգծել է, որ դա կարող է դանդաղեցնել բազմաբևեռության ձևավորումը, բայց ոչ կասեցնել այն։
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...