12:51 29.08.2022
Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրում են այս ձմռանը երկրում գազի խիստ պակասի պայմաններում էլեկտրաէներգիայի անջատման հեռանկարը թաքցնելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով London Energy Consulting ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Քոքսին։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում միակ ելքը կարող է լինել կամ պետական աջակցությունը էներգետիկ ընկերություններին, կամ նպատակային օգնությունը կարիքավորներին։
«Հնարավոր է՝ գազն այնքան սպառվի, որ երկրում էլեկտրաէներգիան անջատվի։ Մենք չունենք գազ՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար, և սա հիմնական խնդիրն է, որի մասին կառավարությունը ներկայումս լռում է», – ասել է Քոքսը:
Բացի այդ, պետք չէ հույս դնել Եվրամիության օգնության վրա՝ հաշվի առնելով, որ նա նույն ոլորտում նման դժվարությունների է հանդիպել։
Մինչ այս National Grid-ը, որը բրիտանական միասնական էներգահամակարգի օպերատորն է, մտածում էր քաղաքացիների համար ներդնել մոտիվացիոն համակարգ՝ ցուրտ սեզոնի ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար: Այս աշնանից սկսած ընկերությունը պատրաստ է վճարել մինչև վեց ֆունտ (յոթ դոլար) յուրաքանչյուր կվտ/ժամի դիմաց՝ էլեկտրաէներգիա խնայող հաճախորդների համար, հայտնում է Daily Express-ը:
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...