11:55 09.08.2018
ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ երկու առաջարկով, որոնք պայմանավորված են բանտային առողջապահության ոլորտի բարեփոխման և այդ ոլորտը առողջապահական ընդհանուր համակարգին ինտեգրելու հրամայականով:
Նախարարի ներկայացրած նախագծերով առաջարկվում է Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատություններում լիցենզավորման պայմանների մեջ ավելացնել պայման, ըստ որի՝ նրանք պետք է ունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց համար, որպեսզի անհրաժեշտ բժշկական ցուցումների առկայության պայմաններում պահման պայմանների բացակայությունը խոչընդոտ չլինի նրանց առողջության իրավունքը ապահովելու համար:
Առաջարկվում է, որ մարզերում 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցներում ևս լինեն նման բաժանմունքներ: Սա, ըստ Զեյնալյանի, նշանակում է, որ 500 և ավելի մահճակալ ունեցողները պարտադիր պետք է ունենան նման բաժանմունքներ, իսկ 500-ից քիչ մահճակալ ունեցողները կարող են իրենց նախաձեռնությամբ նախատեսել նման բաժանմունքներ և ակնկալել, որ այդպիսի պատվեր իրենց մոտ կտեղադրվի:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումը և ծառայությունները դուրս բերվեն քրեական ծառայության ենթակայության տակից, սա միջազգային պարտավորությունների համատեքստում է, որը ևս կոչված է նրան, որ աստիճանաբար կարողանան այս համակարգն ինտեգրել ընդհանուր առողջապահական համակարգին, և բոլոր ստանդարտները գործեն միանման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ապագայում չի լինի այնպիսի քրեակատարողական հիմնարկ, ինչպիսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն է: Զեյնալյանը պատասխանեց, որ օբյեկտիվորեն անհնար է չունենալ այդպիսի հիվանդանոց, ապա տեղեկացրեց, որ բարձր որակավորում պահանջող սպասարկումը կկատարվի մասնագիտացված հիվանդանոցներում, իսկ ավելի թեթև հսկողության կարիք ունեցող հիվանդների դեպքում կգործի երկու այդպիսի հիվանդանոց. նախատեսվում է ներկայիս Կենտրոնական հիվանդանոցը փոխարինել փոքր՝ մոտ 100 մահճակալներ ունեցող հիվանդանոցով, իսկ Արմավիր ՔԿՀ-ն օպտիմալացնել, այնտեղի բժշկական մասը հարմարեցնել փակ ռեժիմի համար նախատեսված դեպքերին: Նախարարը խոստացավ՝ կօպտիմալացնեն հիվանդանոցը, կբարձրացնեն ծառայությունների որակը, կնվազեցնեն սպասարկման գինը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ այս նախագծերի ընդունման դեպքում հավելյալ բեռ է լինելու հիվանդանոցների՞ վրա, թե՞ պետության:
Զեյնալյանն արձագանքեց, որ Կառավարությունը կարող է այդ պայմանները սահմանել, դրա համար իրենք սահմանել են ողջամիտ ժամկետ, որ հիվանդանոցները կարողանան այդ միջոցների հաշվին իրենց մոտ ստեղծել այդ բաժանմունքները: Երևանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է այդ պայմաններին համապատասխանում, այն, ըստ նախարարի, պետական սեփականություն է, ուստի այստեղ պետությունը կիրականացնի սպասարկումը, իսկ ոչ պետականները իրենք են շահագրգռված, քանի որ լրացուցիչ վճարովի ծառայություններ են մատուցելու: Նախարարը շեշտեց՝ այս փոփոխություններին անցումը նախատեսել են ողջամիտ ժամկետում, որպեսզի իրենց բյուջեն նախատեսելիս բուժհիմնարկները նաև սա նկատի ունենան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնեց, որ Երևանում կա 4 նման հիվանդանոց, որ ունեն 500 և ավելի մահճակալ, դրանք են «Ուռուցքաբանության կենտրոն»-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը, «Արմենիա» և «Էրեբունի» բուժկենտրոնները, որոնք պարտավոր են լինելու այս կարգերի հիման վրա իրենց մոտ բացել այդ բաժանմունքները:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...