Ինչպե՞ս ամրացնել երեխաների իմունիտետը. բժշկի խորհուրդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Ինչպե՞ս ամրացնել երեխաների իմունիտետը. բժշկի խորհուրդները

12:16 30.08.2022

Ալերգոլոգ-իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, «Սեմեյնայա» կլինիկաների ցանցի գլխավոր մասնագետ Օլգա Վասիլևնա Գրոմադինան Gazeta.ru-ին պատմել է, թե ինչպես բարձրացնել երեխայի օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային վարակների նկատմամբ։

Ինչպես հասկանալ, որ երեխան թույլ իմունային համակարգ ունի: Ըստ Գրոմադինայի՝ երեխաների և մեծահասակների իմունային համակարգը պաշտպանիչ ռեակցիաների համալիր է։ «Երեխաների իմունային համակարգը գործում է արգանդում պտղի հայտնվելու առաջին օրերից։ Եվ շատ դեպքերում դա շատ լավ է աշխատում,  մինչդեռ մենք դա չենք էլ նկատում»:

Հազվադեպ կարելի է ասել, որ իմունային համակարգն իրականում չի կարողանում կատարել իր գործառույթը, և օրգանիզմի վիրուսային վարակներին դիմակայելու ունակությունը նվազում է:

Նման դեպքերում նշանակում է՝ կան իմունային անբավարարությամբ պայմանավորված բնածին կամ ձեռքբերովի հիվանդություններ, երբ հնարավոր է օգնել միայն շատ լուրջ թերապիայի կիրառմամբ, ասել է բժիշկը:

Նրա խոսքով, իմունային անբավարարության նշանների մասին կարելի է կասկածել, երբ երեխան տարեկան երկուսից ավելի ծանր բակտերիալ (թարախային) վարակ է ունենում, երբ նրան անհրաժեշտ են հոսպիտալացումներ, երբ նշանակվում են հակաբակտերիալ դեղամիջոցների կրկնակի կուրսեր: Գրոմադինան հավելել է, որ այդպիսի երեխաներին պետք է հսկի մանկաբույժը իմունոլոգի հետ միասին՝ նրանց իմունային համակարգը կարգավորելու և բակտերիալ վարակներից պաշտպանվելու համար։

Ինչպես արագ բարձրացնել իմունիտետը

«Երեխաների իմունիտետի վիճակը կախված է բազմաթիվ գործոններից:  Ուստի, ցավոք, չկա մեկ «կախարդական կոճակ», որը սեղմելով  կարող եք ամրապնդել իմունային համակարգը»,- ասել է բժիշկը։

Հիվանդության դեմ իմունիտետի բնական պայքարի մեխանիզմների հիման վրա հորինվել է իմունային համակարգը խթանելու հեշտ միջոց՝ դա պատվաստումն է, ասել է իմունոլոգը։

Երեխաների իմունային պաշտպանության բնական ուժերը պահպանելու համար կարևոր է առողջ ապրելակերպ վարել՝ չմոռանալով մաքուր օդում քայլելու, լավ քնի մասին։

Կանոնավոր չափավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում է պահպանել առողջությունը և հիվանդությունից հետո ավելի արագ վերականգնման գործընթացը:

Բժիշկը նկատել է նաև, որ սթրեսը կարող է բացասաբար ազդել իմունիտետի վրա:

Ի՞նչ մթերքներ են ամրացնում երեխայի իմունիտետը

Ըստ Գրոմադինայի՝ ռացիոնալ բազմազան դիետան, որը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով և սպիտակուցներով, օրգանիզմին ուժ է տալիս ավելի արագ հաղթահարելու վիրուսներն ու բակտերիաները:

«Աշուն-ձմեռ ժամանակահատվածում իմունային համակարգի ամրապնդման համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ ասկորբինաթթու ստանալ, որը կա ցիտրուսային մրգերում, խնձորի ու մասուրի մեջ:

Սելենը և այլ վիտամիններ, ինչպիսիք են վիտամին E-ն, մանգանը, ցինկը և պղինձը, նույնպես օգնում են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Մեր օրգանիզմի բազմաթիվ համակարգերի, այդ թվում՝ իմունային համակարգի աշխատանքի մեջ ներգրավված կարևոր տարրը երկաթն է, որը մենք կարող ենք համալրել՝ ուտելով միս, լոլիկ, ընդեղեն և ծովամթերք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

17:28 21.06.2025

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

17:20 21.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP