23:25 30.08.2022
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի բնակիչը աճուրդով տուն է գնել և հայտնաբերել հին սեյֆ , որում եղել են լուսանկարներ «շանտաժի համար» և ինչ-որ առարկա, որը հետաքրքրել է ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
28-ամյա Թիֆանին Մեթն իր սիրելիի հետ աճուրդով գնել է մի հին տուն։ Զույգը սկսել է աստիճանաբար վերանորոգել։ Սկզբից նրանք որոշել են ապամոնտաժել նախկին սեփականատիրոջ ողջ ունեցվածքը։
Նոր տերերը տանը գտել են հին հեռուստացույցներ, հնաոճ կահույք և փակ պահարան։ Թիֆանին անհաջող փորձել է բացել այն, իսկ հետո դիմել է ոստիկանության օգնությանը։ Կինը սոցցանցի իր էջում հրապարակել է սեյֆը բացելու գործընթացի արձանագրությունը: «Մի քանի ժամ հետեւել եմ մասնագետի աշխատանքին. Ի վերջո, մեզ հաջողվեց բացել այն և – Աստված իմ: Այն, ինչ մենք գտանք ներսում, անհավատալի էր», – ասել է նա: Սեյֆում եղել են նշանադրության մատանի, հին լուսանկարներ, որոնք, ըստ ամերիկացու, «միանշանակ կարող են օգտագործվել շանտաժի համար», ինչպես նաև հին թղթադրամներ և Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած դաշույն։ Բացի այդ, չհրկիզվող պահարանում մի առարկա կար, որի մասին ոստիկանները թույլ չտվեցին հրապարակավ խոսել։
«Անկեղծ ասած, չեմ կարող ձեզ ասել, թե որն է ամենաանհավանական գտածոն, քանի որ ոստիկանությունը հետաքննում է»,- ասել է կինը։
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...