Ֆլորիդայում հսկայական ալիգատորը հարձակվել է մարդու վրա և կծել նրա գանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Ֆլորիդայում հսկայական ալիգատորը հարձակվել է մարդու վրա և կծել նրա գանգը

23:30 01.09.2022

ԱՄՆ-ից 34-ամյա Խուան Կառլոս Լա Վերդեն ողջ է մնացել Ֆլորիդայի Տոնոտոսասա լճում մարզվելիս ալիգատորի հարձակումից հետո, հաղորդում է Tampa Bay Times-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, երբ Լա Վերդեն պատրաստվում էր լողի մրցույթին։ Տղամարդը լիճ է գնացել օգնականի հետ, որը տեսանկարահանել է նրա մարզումը դրոնի միջոցով: Լողալու  ժամանակ մարզիկն ինչ-որ բանի ուժեղ հարվածել է։

«Ամեն ինչ շատ արագ է  կատարվել, բայց ես զգացի այդ հսկայական կենդանու թեփուկները, լեզուն ու ատամները»,- հիշում է տուժածը։

Հարձակումը տևել է ընդամենը մի քանի վայրկյան։ 3,5 մետր երկարությամբ ալիգատորին հաջողվել է կծել գանգը և վնասել Լա Վերդեի մարմնի վերին մասը։ Տղամարդուն հաջողվել է փախչել գիշատչի բերանից և լողալով հասնել մոտակա նավամատույցը։ Ափին նա հանդիպել է երկու երեխաների, ովքեր զանգահարել են իրենց մորը, ով էլ շտապօգնություն է կանչել։

Քիչ անց դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Նա վեցժամյա վիրահատության է ենթարկվել։ Լա Վերդեն ստացել է աջ կողմի դեմքի նյարդի լուրջ վնաս, մեջքի և ուսերի բազմաթիվ վնասվածքներ: Նա հիվանդանոցում մնացել է 10 օր։

Լա Վերդեի վերականգնման համար արդեն հավաքվել է ավելի քան 62,6 հազար դոլար։

Լա Վերդեն վստահ է, որ  պետք է ավելի զգույշ լիներ ու ուսումնասիրեր լիճն ու նրա շրջակայքը։ Նա կարծում է, որ երկար մազերը թաքցնելու համար պետք է ակնոցներ և լողի գլխարկ դներ, բայց մոռացել էր: «Ես պատժվեցի իմ անփութության պատճառով »,- ասել է տղամարդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

17:28 21.06.2025

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

17:20 21.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP