21:54 06.09.2022
Դիետոլոգ, թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում համեմատել է մսի և ձկան օգուտները։
Նրա խոսքով՝ ձուկ պետք է օգտագործել շաբաթական առնվազն երկու-երեք անգամ։ Նա նշել է, որ ձկան սպիտակուցը երկու անգամ ավելի արագ է յուրացվում։ Նա նաև ասել է, որ ձուկը օմեգա-3 ճարպաթթուների և ճարպային լուծվող D, A, E և B վիտամինների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար: Մասնագետը ասել է, որ ձուկը պարունակում է սելեն, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում և կալիում։
Ռազարենովան նշել է, որ չարժե ճաշացանկում մսային ուտեստներն ամբողջությամբ փոխարինել ձկան ուտեստներով, եթե դրա համար բժշկական ցուցումներ չկան։ Ըստ նրա՝ որքան բազմազան են սննդի սպիտակուցային բաղադրիչները, այնքան բարձր է օրգանիզմի կողմից ստացվող ամինաթթուների միավորը։ Միսը պարունակում է նաև երկաթի ավելի կենսամատչելի ձև, որն ավելի լավ է ներծծվում:
«Եթե դուք ամբողջությամբ բացառեք միսը սննդակարգից՝ այն փոխարինելով ձկով, ապա կամ պետք է օգտագործեք այլ մթերքներ, որոնք կօգնեն լրացնել այդ նյութերի կորուստը, կա՛մ ընտրեք սննդային հավելումներ: Բայց դրանց բնականոն յուրացման համար աղեստամոքսային տրակտի կայուն աշխատանք է պետք»,- ասե է նա։
Դիետոլոգը ավելացրել է, որ միս ուտելուց հրաժարվելը չի հանգեցնի առողջական բացասական հետևանքների, եթե մշակվի բազմազան և հավասարակշռված սննդակարգ, որը ներառում է ոչ միայն ձուկ և ծովամթերք, այլև թռչնամիս, ձու, կաթնամթերք։
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...