18:33 04.09.2022
Տաք ցնցուղը և պարանոցի, քունքերի և ճակատի մերսումը կօգնեն թեթևացնել ցավը միգրենի նոպաների ժամանակ, ասել է ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը։ Ura.ru-ին տված հարցազրույցում նա նշել է միգրենի ցավերը մեղմացնելու այլ հասանելի միջոցներ ևս:
Միգրենը քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը հաճախ գենետիկորեն է պայմանավորված, նշել է բժիշկը։ Որպես կանոն, այն արտահայտվում է տանջող գլխացավով, որը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, լուսազգայունությամբ։ Ըստ Կուտուշովի՝ հուզական գերլարվածությունը, սթրեսը, եղանակային փոփոխությունները, ֆիզիկական գերբեռնվածությունը, քնի պակասը կարող են նոպա հրահրել:
Առաջին հերթին՝ հանգստությունն ու անդորրը կօգնեն թեթևացնել միգրենի ցավը. մարդը պետք է հանգցնի լույսերը և ազատվի բարձր ձայներից: Դուք կարող եք նաև թեթևակի մերսել քունքերը, ուսերը, պարանոցը և ճակատը, ասել է բժիշկը։ Վիճակը մեղմելու ևս մեկ միջոց, ըստ Կուտուշովի, տաք լոգանքն է:
Այնուամենայնիվ, եթե միգրենն ավելի հաճախակի է դառնում, արժե մտածել համալիր թերապիայի մասին։ «Դուք պետք է հետևեք ձեր սննդակարգին, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, քնի հստակ գրաֆիկ պահեք, ժամանակին այցելեք բժշկի, անհրաժեշտ են նաև արյան անոթների վիճակի հետազոտություն և ընդհանրապես առողջության ընդհանուր մոնիթորինգ»,- պարզաբանել է նա։
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...