18:20 11.09.2022
TOI-1452b… Այս անվանումը տրվել է մոլորակին, որի գոյությունը հաստատել են մեծ միջազգային թիմի աստղագետները՝ վերստուգելով TESS (NASA Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակի կողմից հավաքված տվյալները:
TESS-ը փնտրում է մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգից շատ հեռու՝ ֆիքսելով աստղերի լույսի փոփոխությունը, որոնց ուժգնությունը նվազում է այն պահերին, երբ մոլորակները անցնում են իրենց սկավառակներով։ Գիտնականները ուշադիր վերլուծում են պարամետրերը՝ արդեն աշխատելով իրենց աստղադիտարաններում, և եթե հաստատում են «հայտնագործությունը», ապա փորձում են հասկանալ, թե ինչ տեսք ունի հայտնաբերված մոլորակը։ Ներկայիս հաստատումը գալիս է Կանադայի Mont Mégantic աստղադիտարանի սարքավորումներից ստացված տվյալներից: Սարքավորման հեղինակները Մոնրեալի համալսարանի գիտաշխատողներն են:
Հին ու նոր տվյալներից հետևում է, որ TOI-1452b մոլորակը գտնվում է Երկրից հարյուր լուսնային տարի հեռավորության վրա, պտտվում է TOI-1452 երկուական համակարգի աստղերից մեկի շուրջը: Երկու աստղերն էլ կարմիր «թզուկներ» են։
Մոլորակի տրամագիծը 1,672 անգամ մեծ է Երկրից, զանգվածը՝ գրեթե հինգ անգամ։ Աստղագիտական տերմինաբանությամբ՝ այսպես կոչված՝ «սուպերԵրկիր» է։: Փաստորեն, այդ սուպերԵրկիրը առաջինն է, որի գոյությունը գիտականորեն հաստատված է:
Դա պայմանավորված է նրանով, որ մոլորակը շատ մոտ է գտնվում իր բավականին աղոտ և ոչ շատ տաք «գաճաճ» աստղին: «Թզուկից» ստացվող ջերմությունն ու լույսը շատ չէ, բայց բավական է հարմարավետ պայմաններ պահպանելու համար։ Մոլորակի վրա ջուրը հեղուկ վիճակում է։
TOI-1452b-ի խտությունը 5,6 գրամ է՝ մեկ խորանարդ սանտիմետրում, ինչը մի փոքր ավելին է, քան Երկրի 5,5 գրամ/խորանարդ սանտիմետրը: Այսինքն՝ մոլորակի ներսն ակնհայտ քարքարոտ է։ Բայց այն ավելի մեծ է և ծանր, քան Երկիրը: Այսպիսով, ջուրը շատ է՝ մոլորակի զանգվածի մոտ մեկ երրորդը: Դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում՝ եթե TOI-1452b-ն ամբողջությամբ ծածկված է ջրով՝ Սոլարիսի նման։ Ըստ հաշվարկների՝ պարզվում է, որ տեղական օվկիանոսի խորությունը հարյուր կիլոմետրից ավելի է։
Կանադացի աստղագետները անհամբերությամբ սպասում են, որպեսզօ ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը հետազոտի մոլորակի օվկիանոսը և տեղեկացնի, թե արդյոք Սոլարիսը մթնոլորտ ունի և ինչպիսին է այն: Ի դեպ վերջերս Ուեբի միջոցով գիտնականները «տեսան» Երկրից 700 լուսատարի հեռավորության վրա գտնվող WASP-39 b մոլորակի շուրջ մթնոլորտը և այնտեղ ածխաթթու գազ գտան։
Իսկ այն, որ կյանքը հնարավոր է TOI-1452b մոլորակի օվկիանոսում, գիտնականները չեն կասկածում։ Ի դեպ, նրանք հույս ունեն այն գտնել նույնիսկ Արեգակնային համակարգում՝ այն օվկիանոսներում, որոնք գտնվում են Յուպիտերի և Սատուրնի արբանյակների սառույցի շերտի տակ:
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...