15:54 30.08.2022
Իրաքի միացյալ օպերատիվ պետական անվտանգության ուժերը չեղարկել են պարետային ժամը ամբողջ երկրում այն բանից հետո, երբ հայտնի շիա առաջնորդ Մուքթադա աս-Սադրը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել բողոքի ցույցերը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ավելի վաղ շիաների հանրահայտ առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, իր կողմնակիցներին կոչ էր արել մեկ ժամվա ընթացքում դադարեցնել բողոքի ցույցերը։
Իրաքի միացյալ օպերատիվ պետությունը չեղարկել է պարետային ժամը ամբողջ երկրում։
Բաղդադում և Իրաքի մի շարք այլ նահանգներում մինչև այս ժամ շարունակվել են կատաղի զինված բախումները շիա հանրահայտ առաջնորդ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների և կառավարամետ շիա շարժումների, ինչպես նաև անվտանգության ուժերի միջև՝ չնայած կառավարության կողմից շիա ընդդիմության հետ բանակցելու փորձի մասին տեղեկություններին:
Իրաքցի բժիշկների վերջին տվյալներով՝ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քան 700 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ անվտանգության 110 աշխատակից։
Իրավիճակն Իրաքում սրվել է այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը աս-Սադրը հայտարարել է, որ կդադարեցնի քաղաքական գործունեությունը և կփակի իր կուսակցության բոլոր գրասենյակները՝ կառավարության հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու շուրջ կոնսենսուսի բացակայության և խորհրդարանում լայն կոալիցիա ստեղծելու անհնարինության պատճառով: Խմբակցությունը հաղթել է անցած տարվա աշնանը կայացած ընտրություններում։
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...