18:44 30.08.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:
Քրեական վարույթներով ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն և Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի. Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ. Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ: Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով:
Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022 թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի և Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...
22:15 24.06.2025
Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […] ...