16:32 31.08.2022
Տարեկան Բոսֆորի նեղուցով անցնում է ավելի քան 50.000 նավ: Թուրքիան որոշել է հինգ անգամ ավելացնել Բոսֆորի նեղուցով անցնելու համար օտարերկրյա նավերից գանձվող վարձը, որը հաստատվել էր դեռ 1983 թվականին և պայմանավորված էր ոսկու գնով: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի մեկից: Դա նշանակում է, որ Թուրքիան ներկայիս 40 մլն դոլարի փոխարեն կստանա 200 մլն դոլար շահույթ: Տուժող երկրների թվում է նաև Հայաստանը, որը, փաստորեն, Փոթիով հասնող բոլոր բեռները տեղափոխում է Բոսֆորի նեղուցով: Դա նշանակում է բեռների ինքնարժեքի բարձրացում:
«Թուրքիան պնդում է՝ քանի որ գնաճ է տեղի ունեցել, անհրաժեշտ է վերանայել նաև այդ սակագները: Բոլորը պատրաստ էին այդ սակագների վերանայմանը, սակայն ոչ ոք չէր սպասում, որ Թուրքիան միանգամից 5 անգամ կբարձրացնի: Եվ տեղին հարց է առաջանում՝ արդյոք օրինակա՞ն են Թուրքիայի այս քայլերը»,- «Հորիզոն»-ի տաղավարում պարզաբանել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...