Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին վիզաներ տալու արգելքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին վիզաներ տալու արգելքը

18:10 31.08.2022

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները չկարողացան պայմանավորվել ռուսներին վիզաների տրամադրման ընդհանուր արգելքի շուրջ, քանի որ շատերը դեմ էին դրան, գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Ինչ վերաբերում է վիզաների խնդրին ԵՄ արտգործնախարարությունների ղեկավարների խորհրդում  միաձայնություն չի եղել ռուսների համար վիզաների ընդհանուր արգելք մտցնելու վերաբերյալ, վիզաների ընդհանուր արգելք չի լինելու, շատ անդամներ երկրները դեմ էին, այդ թվում՝ ես»,- բացատրեց նա:

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը որոշեց խզել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, որի օգտին քվեարկեցին Միության երկրների մեծամասնությունը, հավելել է Սիյարտոն:

«Բայց հիմնականը. որ ռուսների համար վիզաների ընդհանուր արգելք չի լինի», – ընդգծել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը քննարկման էր ներկայացրել Եվրամիության որոշման նախագիծը Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին: Այս հայտարարությունն ընդունել է Լատվիայի խորհրդարանը՝ կոչ անելով ԵՄ-ին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ իր երկիրը ևս կփակի ռուսների համար սահմանը: Ինչպես նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, դժվար թե Եվրամիությունը ընդհանուր համաձայնության գա վիզային ռեժիմի արգելքի շուրջ, սակայն դա Վիլնյուսի համար հրաժարվելու պատճառ չէ։
Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ եթե ԵՄ-ն սահմանափակումներ մտցնի ռուսների համար վիզաների տրամադրման հարցում, ապա նրանց քաղաքացիները նույնպես անհարմարության կհանդիպեն սահմանը հատելիս։ Ըստ նրա՝ սա Ռուսաստանի նկատմամբ «անխոհեմ ռուսաֆոբ վերաբերմունքի հերթական արտահայտությունն է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

17:28 21.06.2025

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

17:20 21.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP