Մեծ Բրիտանիան գործարկում է ծովային ամենամեծ հողմակայանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Մեծ Բրիտանիան գործարկում է ծովային ամենամեծ հողմակայանը

17:39 31.08.2022

Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ծովային ամենամեծ հողմակայանը՝ Hornsea 2-ը, լիովին գործում է:

Ակնկալվում է, որ էլեկտրակայանը կարտադրի բավարար էլեկտրաէներգիա 1,3 միլիոն տնային տնտեսությունների համար: «Սա հսկայական առաջընթաց է՝ ապահովելու հայրենական էներգիա»,- գրել է Ջոնսոնը Twitter-ում:

Մատակարարման շղթաների խաթարումը բարձրացրել է վառելիքի և սննդամթերքի գները Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրելու ծախսերի աճը հարվածել է միլիոնավոր տնային տնտեսությունների:

Անգլիայի բանկը բարձրացրել է իր բազային տոկոսադրույքը 1995 թվականից ի վեր ռեկորդային 50 բազիսային կետով՝ տարեկան 1,25%-ից մինչև 1,75%։ Այժմ ցուցանիշը ամենաբարձր մակարդակին է 2008 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ այն կազմում էր 2%:

Անցյալ շաբաթ բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչը հայտարարեց հոկտեմբերի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի առավելագույն թույլատրելի վճարը 80%-ով բարձրացնելու մասին՝ կապված էներգակիրների համաշխարհային գների բարձրացման հետ։

Այսպիսով, բրիտանացիների համար առավելագույն հաշիվը կարող է աճել 1578 ֆունտով կամ 80%-ով։ Էներգետիկ կարգավորիչի ղեկավար Ջոնաթան Բրեյրլին զգուշացրել է, որ էներգակիրների գները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն աճել, և Միացյալ Թագավորության ապագա վարչապետին կոչ է արել նոր միջոցներ ձեռնարկել գների աճի դեմ պայքարելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

18:30 21.06.2025

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

18:25 21.06.2025

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

Սյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 21.06.2025

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP