12:23 03.09.2022
Մեծ Բրիտանիան կարող է արգելել ճաշ պատրաստելը մինչև երեկոյան 20-ը երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է Daily Mail թերթը։ Արգելվելու է նաև ջեռոցների, լվացքի մեքենաների և աման լվացող մեքենաների օգտագործումը ժամը 14-ից 20.00։
«Մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել շաբաթօրյա ընտանեկան ընթրիքից՝ ժամը 18:00-ին, կամ կիրակի օրը 17:00-ին խորովածից և տեղափոխել այն ավելի ուշ ժամանակ կամ փոխարինել սառը ընթրիքով», – ասվում է հոդվածում:
Բացի այդ, երկրում կկրճատվեն փաբերի բացման ժամերը, հաստատությունները կփակվեն արդեն երեկոյան ժամը իննին։
Օգոստոսի 25-ին Bloomberg-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում էներգետիկ ճգնաժամն ավելի ծանր հարված կհասցնի տնային տնտեսություններին, քան 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Baringa Partners խորհրդատվական ընկերության տվյալներով՝ այս ձմռանը հոկտեմբերի գների համեմատ մարդկանց ծախսերը կավելանան մոտ 80%-ով։
Նախօրեին հաղորդվել էր, որ բրիտանական սուպերմարկետները սկսել են որոշ սննդամթերքներից հանել պիտանելիության ժամկետի պիտակները՝ փորձելով նվազեցնել թափոնները: Առանց մակնշման վաճառվող ապրանքների ցանկը ներառում է կաթ, յոգուրտներ, թարմ մրգեր և բանջարեղեն:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...