20:24 06.09.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայր, հանդիպել բնակիչներին, լսել ու ոլորտային պատասխանատուների հետ քննարկել բնակավայրի հիմնահարցերը, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Հատկապես անդրադարձ է կատարվել Երազգավորսի գազիֆիկացման չարչրկված խնդրին։ Մարզպետը նշել է, որ բնակավայր այցելել է թեմայի անհարկի շահարկումը բացառելու նպատակով, քանզի բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվել, որ համայնքը գազիֆիկացման սուբվենցիոն ծրագիրը ներկայացրել է մարզպետարան, սակայն այն մերժվել է, այնինչ Ախուրյան համայնքը նման ծրագիր մարզպետարան չի ներկայացրել։
«Համայնքային այցելությունները շարունակական բնույթ են կրում, քանի որ ինձ համար կարևոր է տեղում ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալը, այլև լսել համայնքաբնակների կարծիքները, դրանց լուծման մասին նրանց տեսակետները։ Իսկ գազիֆիկացման ծրագրի մասով ձեզ անձամբ եմ փոխանցում և վստահեցնում, որ եթե համայնքը ներկայացնի սուբվենցիոն ծրագիր, ապա այն չհաստատելու, ձգձգելու որևէ միտք, մտդրություն ու ցանկություն մարզպետարանը չի կարող ունենալ։ Ես միայն ողջունում եմ մարզի համայնքների, բնակավայրերի հոգսերի թեթևացմանը միտված ցանկացած ծրագիր, իսկ սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք ռեալ համագործակցության վկայությունն են և կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը, երբեմն այդ համամասնությունը շատ ավելին է, քան համայնքի ներդրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Երազգավորս բնակավայրում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երկու ծրագիր։
Կառավարություն-համայնք համագործակցությամբ՝ պետության 45 տոկոս համամասնությամբ, Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերում ընթացքի մեջ են ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր 334 մլն 319 հազար դրամ արժողությամբ ծրագրի մեջ շուրջ 42 մլն դրամ նախատեսված է Երազգավորսի 8-րդ փողոցի 200 մ հատվածի ասֆալտապատման համար։
Կիրականացվեն նաև ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 327 մլն 686 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 65%։ Երազգավորս բնակավայրում իրականացվելու է 800 մ երկարության ոռոգման ցանցի արդիականացման աշխատանք՝ 31,3 մլն դրամի չափով, որից օգտվելու է ավելի քան 306 տնտեսություն։
Նազելի Բաղդասարյանն այցելել է նաև Երազգավորսի դպրոց, ծանոթացել պայմաններին։ Նշենք, որ դպրոցն ընդգրկվել է անհետաձգելի կապիտալ բնույթի ծրագրում և շուրջ 26 մլն դրամ է պետությունն հատկացվելու դպրոցի պատուհանների ու դռների փոխարինման համար։
Հաջորդ կանգառը Բայանդուր բնակավայրում է եղել, որտեղ կառավարության 80 տոկոս ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ ընթացքի մեջ են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Այն իրականացվելու է 2 փուլով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 267 մլն 389 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ Մարզպետը եղել է նաև Բայանդուրի դպրոցում։
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...