21:42 06.09.2022
Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում:
Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2014 թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հատկացվող ֆինանսավորումը, սակայն, հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, և բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը: Նախագծով նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից կստանան նպատակային ֆինանսավորում:
Օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներն ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները, և հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Կսահմանվի պետական պարտավորություն՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետական միջոցների հաշվին դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար:
Հեղինակն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը ժամանակավրեպ է, քանի որ մեր երկիրը վաղուց ստանձնել է համընդհանուր ներառման սկզբունքը և հատուկ դպրոցներ բացելու ծրագրեր ու նպատակներ չունի:
«Զարուհի Բաթոյանի առաջարկները համահունչ են Կառավարության վարած քաղաքականությանը և կրթության բոլոր մակարդակներում ներառականության որակն ամրապնդելու նպատակ ունեն»,-ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Կառավարության տեսակետը:
Նրա խոսքով՝ բնագավառում իրականացվող փոփոխությունների նպատակը կրթությունը հասանելի դարձնելն է բոլոր երեխաներին՝ անկախ իրենց խնդիրներից:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ևս հարակից զեկույցում կարեւորել է օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այն համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը և կրթության զարգացման ծրագրին:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով:
11:46 25.06.2025
Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարարՄիայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
11:35 25.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն էՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...
11:20 25.06.2025
Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։ ...
11:07 25.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
10:44 25.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...
10:35 25.06.2025
Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ ԱրաղչիԻսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...