Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները

17:57 07.09.2022

Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով վարչական պատասխանատվություն է նախատեսվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Նախագծի նպատակն է բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատանքի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հիշեցրել է վարչապետի 2019 թ. որոշումը, որով բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ: Կատարվել է գույքագրում, արձանագրվել են ոլորտի խնդիրները:

«Կարգավորման ենթակա հարցերը տեղ են գտել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում»,- նշել է Արմեն Ղուլարյանն ու հավելել, որ նախատեսված են բազմաբնակարան շենքի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Դրանցով պայմանավորված՝ 2020 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովն ընդունել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման» և «Համատիրության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ:

Սեփականատերերն օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարները պետք է կատարեն անկանխիկ՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի համար բացված հաշվեհամարին: Ամրագրվել են բանկային հաշվի մուտքերի, այդ հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն ու պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը: Ֆոնդի միջոցները ենթակա են ծախսման՝ շենքի պահպանման և առաջացած անկանխատեսելի վնասների, մասնավորապես, վթարների վերացման պարագայում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ 2021 թ. արդյունքներով Հանրապետության 19.183 բազմաբնակարան շենքից բանկային հաշիվներ չեն բացել 4.140-ը, իսկ 1.316-ի մասով հաշիվները բացված են ոչ թե առանձին շենքերի, այլ համատիրության կազմում գտնվող 8 հաշիվներով:

Կարգավորումները շրջանցելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն արարքը 2-րդ անգամ կատարելու դեպքում սահմանված տուգանքը կկրկնապատկվի:

Հանձնաժողովականների գնահատմամբ՝ նախագիծը բազմաբնակարան շենքերի կառավարման տեսանկյունից դրական արդյունքներ կարող է ապահովել: Գլխադասային հանձնաժողովի նիստում նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

12:13 25.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […] ...

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

12:01 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

11:57 25.06.2025

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։ 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտել 8 միավորով։ Մրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է […] ...

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

11:46 25.06.2025

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

BACK_TO_TOP