19:57 10.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Այս մասին նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրույթան մեջ։
Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ անձանց բռնության ենթարկվելու հնարավորության կապակցությամբ և խնդրել Պաշտպանի աջակցությունն իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հարցում:
Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ ոստիկանության օպերատիվ խումբն արդեն իսկ մեկնել է դեպքի վայր: Դրանից հետո, ըստ ոստիկանության լրացուցիչ պարզաբանման՝ ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ մինչ իրենց ժամանելը տեղի է ունեցել միջադեպ գյուղի բնակիչների և գյուղ այցելած անձանց միջև, ինչի արդյունքում վերջիններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մարմնական վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ գյուղ այցելած մյուս անձինք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին և գտնվում են բաժնում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկությունները պարբերաբար փոխանցվել են ահազանգ ներկայացրած անձին, ինչպես նաև պահպանվել է օպերատիվ կապը ոստիկանության հետ: Ավելի ուշ դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել նաև «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցչի կողմից: Ներկայացվել են նշված բոլոր տեղեկությունները: Պարզաբանվել է նաև, որ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։ Նշվածից բացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է նաև գրավոր ընթացակարգ:
Դեպքի հանգամանքների և դրա առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել ոստիկանություն: Բարձրացվել են հարցեր, որոնք ի թիվս այլնի կապված են միջադեպի պատճառների և տուժած անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ: Նույն օրը մի շարք հարցեր լրացուցիչ քննարկվել են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հետ: Այդ պահի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում նշանակվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ:
Նկարագրված գործողությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմը կապվել է «Փինք Արմենիա» կազմակերպության, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երկու անձանց հետ: Այլ հարցերի թվում նրանք նշել են, որ ունեն իրենց անվտանգության առնչությամբ մտահոգություններ՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ: Կապ է հաստատվել նաև միջադեպի մասնակիցներից Հայկ Հակոբյանի հետ (Շուռնուխ գյուղի բնակիչ), որը մտավախություն է հայտնել Շուռնուխում բնակվող իր ընտանիքի անդամների անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
Այս հարցը լրացուցիչ քննարկվել է ոստիկանության հետ: Նշված մտահոգությունները հաշվի առնելով՝ համապատասխան միջնորդությամբ ևս մեկ գրություն է ուղարկվել ոստիկանություն: Ուսումնասիրվել են նաև Շուռնուխ գյուղի բնակիչների հրապարակային դիրքորոշումներն ու փաստարկները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում են:
Անընդունելի են համարվում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում խտրականությունը ցանկացած հիմքով: Կոնկրետ դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջադեպից տուժած անձանց իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ: Նման պարտավորություն պետությունն ունի իր բոլոր քաղաքացիների հանդեպ:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...