16:23 28.02.2018
Մարտի 1-ի դեպքերի 10-ամյակի կապակցությամբ «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է, որ, չնայած այդ դեպքերից անցել է տասը տարի, ոճրագործությունը չի բացահայտվել, սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները չեն կանգնել արդարադատության առջև: Ըստ ՀԱԿ-ի՝ հանցագործությունը պարտակվել է արդարադատություն իրականացնելու կոչված պետական մարմինների կողմից, մարտի 1-ը պետական մակարդակով այդպես էլ չի դատապարտվել, զոհերի իրավահաջորդները և տուժած այլ քաղաքացիները մինչ օրս չեն ստացել օրինական փոխհատուցում։
ժողովուրդը դրսևորեց երկրի կայունության և ապագայի հանդեպ բացառիկ պատասխանատվություն, սահմանադրականության ու օրինականության սահմաններում ժողովրդավարության և իր իրավունքների պաշտպանության համար տարիներ շարունակ հետևողական պայքար մղելու բացառիկ կամք։ Շինծու մեղադրանքներին և կեղծ դատավարություններին, զանգվածային հալածանքներին և ապօրինի ազատազրկումներին հակադրվեցին զանգվածային ցույցերը, հետևողական իրավական պայքարը և քաղաքական աշխատանքը միջազգային ատյաններում,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի դեպքերի հետևանքը եղավ այն, որ.
– իշխանության և ժողովրդի միջև խորացավ անջրպետը, որը չի հաղթահարվել մինչ օրս,
– հասարակական գիտակցության մեջ իշխանության և պետության նույնացմամբ ժողովուրդն օտարվեց պետությունից, պետությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես օրինականության, անվտանգության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության երաշխավոր, այլ որպես հակառակորդ, ռեպրեսիվ, բիրտ մեքենա,
– հաջողված փորձով ոգևորված, հետագա տարիներին ևս բոլոր մակարդակների ընտրությունների սիստեմատիկ կեղծմամբ իշխանության յուրացումը և իշխանության կողմից ներքաղաքական ու ներհասարակական հարաբերություններում ահաբեկչության ու բռնության մեթոդական կիրառումը էլ ավելի աղճատեցին պետություն-հասարակություն հարաբերությունները, ներպետական և ներհասարակական խնդիրները լուծելու գլխավոր միջոցը սկսեց դիտարկվել բռնությունը, արմատներ ձգեց բռնությանը բռնությամբ պատասխանելու, ծայրահեղ միջոցների դիմելու մտածելակերպը, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։
– Մարտիմեկյան չդապապարտված ու չպատժված ոճրագործությունը խթանեց արտագաղթի նոր ալիք՝ Հայաստանը կանգնեցնելով ժողովրդագրական աղետի շեմին,
– լրջորեն սասանվեց Հայաստանի միջազգային վարկը։
Որպեսզի Հայաստանը դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, ՀԱԿ-ի կարծիքով Մարտի 1-ը պիտի դատապարտվի պետական մակարդակով, իսկ ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության կանչվեն և կանգնեն արդարադատության առջև։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...