Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար

16:24 08.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք:

Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո Կ. Մ.-ն, իր օգտին ապօրինի անգործության, այն է` տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու համար, պարեկ Հ. Պ.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Պարեկը չի ընդունել նշված առաջարկը, այլ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել է Կ. Մ.-ին և նրան տեղափոխել ոստիկանության բաժին:

2022 թվականի հուլիսի 29-ին Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

20:48 15.06.2025

Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել

Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

20:31 15.06.2025

Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

20:27 15.06.2025

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

20:23 15.06.2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...

BACK_TO_TOP