Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով քննարկում

17:00 08.09.2022

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից՝ խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է Արցախին օժանդակելու իր պատրաստակամությունը՝ նշելով․

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը և նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, բացման խոսքում շնորհակալություն հայտնելով խորհրդաժողովի մասնակիցներին և խորհրդաժողովը նախաձեռնող պատգամավոր Փիթեր Վան Դալենին, շեշտել է․

«2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու նոր փորձ էր։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը հիմնարար մարդկային իրավունք է։ Եվրոպական Խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունն Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է»։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ ։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշել է․

«Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը, սպառնալիքների և բռնությունների կիրառումն ու բնակչության վրա հոգեբանական գրոհները միտված են խաթարելու բնականոն կյանքը, ինչպես նաև նպատակ ունեն առաջացնել Արցախում հայ ժողովրդի գոյատևման նկատմամբ անվստահություն։ Այս անվստահությունը գնալով աճում է, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների քննարկման նյութ չի դառնում, մասնավորապես նաև Եվրոպական միության միջնորդությունների ժամանակ»:

ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտոնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների համապատասխան որոշումներն իրավական տեսանկյունից ներկայացնելուց բացի, ընդգծել է.

«Հակահայ այլատյացությունը դարձել է Ադրբեջանի որոշիչ հատկանիշը, որն արտահայտվում է խոսքի ատելության, հայազգի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնության հերոսացման, էթնիկ զտումների, պատմության ժխտման ձևերով»։

Զեկույցներին հաջորդել է հարցուպատասխան, այդ թվում՝ միջոցառմանը ներկա ադրբեջանցիների մասնակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

22:14 15.06.2025

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...

Հրդեհ Ծաղկունք գյուղում

22:09 15.06.2025

Հրդեհ Ծաղկունք գյուղում

Հունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

21:55 15.06.2025

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

21:25 15.06.2025

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

21:20 15.06.2025

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

21:15 15.06.2025

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...

BACK_TO_TOP