Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու. Փաշինյան

17:55 08.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բանակից գողացած ոչ ոք՝ լինի գեներալ, սերժանտ, թե այլ մեկը, չի ներվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին ու ելքին:

«Քրեական գործեր են հարուցվում, քննվում են: Եվ իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ, այո, կարող էր այլ ելք լինել: Եվ ես չափազանց կարևոր եմ համարում, որ գտնենք այն պատասխանը, թե ինչու այդպես չեղավ, ինչու այլ ելք չեղավ: Նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում ինչո՞ւ այդպես դասավորվեց ամեն ինչ: Արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, ոչ միայն շահագրգռված էին, այլ նաև ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն, և իշխանափոխություն տեղի ունենա: Ես պնդում չեմ անում: Բայց ուզում եմ ասել, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, և այս հարցն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում է»,- ասել է վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները բավարար չափով օբյեկտիվ կգտնվեն՝ այդ հարցերի պատասխանը գտնելու համար: Վարչապետը նշել է նաև, որ ոմանք 2020-2021 թթ փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և վարչապետն անձամբ ուզում են պատերազմի հանգամանքները կոծկել:

«Ոչ, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի: Հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են լինում, այդ նույն մարդիկ ասում են, թե իշխանությունն ուզում է գցել բանակի վրա: Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա. ուզում ենք հասկանալ, թե որտեղ ինչ է տեղի ունեցել, որովհետև հանգամանքներ են ի հայտ գալիս, որ ես չեմ հասկանում: Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ իշխանությանը մեղադրում էին Շուշին «տալու», «ծախելու» մեջ: «Շատ լավ, քրեական գործ է հարուցված: Մարդ է ձերբակալված այդ առումով, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ է Շուշին տվել»,- նշել է վարչապետը՝ խոստանալով, որ այդ թեման չի վերջանալու, այն մինչև վերջին թելը պետք է բացվի:

Նա վստահեցրել է, որ չկա ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է՝ պատերազմի մասին ճշմարտության բացահայտման համար:

Վարչապետը նաև նշել է, որ 2018 թվականից հետո իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսել բանակի վրա:

«Բայց հիմա պարզվում է, որ նույնիսկ մեր պայմաններում այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, ուր պետք է հասնեն: Իսկ ինչո՞ւ պետք է ներենք մենք սա որևէ մեկին՝ ինչ մեդալ էլ լինի կրծքին. չկա ներում այդ մարդկանց: Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ որտեղից եկող ում հրամաններով են առաջնորդվել: Դավաճանությունից են խոսում. սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞: Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, ոչ մեկը՝ լինի գեներալ, սերժանտ, վարչապետ, նախագահ, նախարար, չի ներվելու»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ 2018-ին, հաշի առնելով բանակի ինստիտուցիոնալ կարևորությունը, նվազագույն կադրային միջամտություն է կատարել բանակում:

«Իմ առաջին կանխավարկածն այն է, որ ես մարդուն վստահում եմ այնքան ժամանակ, մինչև չվստահելու կոնկրետ պատճառ չունեմ: Սակայն, ասել եմ՝ մի պայմանով, ով, պարզվեց, որ բանակից 1 կոպեկ գողացել է, իմ թշնամին է, մինչև կյանքիս վերջ հետապնդելու եմ՝ հնարավոր բոլոր օրինական միջոցներով»,- ասել է նա՝ հավելելով, որ հետապնդողն իրավապահ մարմիններն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

22:14 15.06.2025

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...

Հրդեհ Ծաղկունք գյուղում

22:09 15.06.2025

Հրդեհ Ծաղկունք գյուղում

Հունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

21:55 15.06.2025

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

21:25 15.06.2025

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

21:20 15.06.2025

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

21:15 15.06.2025

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...

BACK_TO_TOP