22:26 08.09.2022
Բրիտանիայում ծրագիր է մշակվել այն դեպքի համար, եթե թագուհի Եղիսաբեթ II-ը մահանա Շոտլանդիայում, հայտնում է The Guardian-ը։ Այսպես կոչված՝ «Միաեղջյուր օպերացիայի» մասին տեղեկությունը բացահայտվել է դեռ 2019 թ.-ին։ Գաղտնի փաստաթղթերը տեղադրվել են ֆորումում, որտեղ շփվում են Էդինբուրգի թագավորական նստավայրի՝ Հոլիրուդ պալատի աշխատակիցները։
Ծրագրի համաձայն՝ Շոտլանդիայում թագուհու մահվան դեպքում Շոտլանդիայի խորհրդարանի աշխատանքը անմիջապես կդադարեցվի։ Սպասվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ կժամանեն Բալմորալ և Էդինբուրգ՝ հրաժեշտ տալու Եղիսաբեթ II-ին: Նրանց խորհուրդ է տրվում հավաքվել Շոտլանդիայի խորհրդարանի, Հոլիրուդ պալատի և Էդինբուրգի տաճարի մոտ։ Անվտանգությունն ապահովելու համար զգալի ոստիկանական ուժեր կտեղակայվեն։
Եղիսաբեթ II-ի դին գնացքով կտեղափոխեն Էդինբուրգ։ Դագաղը կտեղափոխվի հանրահայտ Թագավորական Մղոնով՝ Էդինբուրգի ամրոցից դեպի Հոլիրուդ պալատ տանող մի շարք փողոցներով: Էդինբուրգի տաճարում պատարագից հետո շոտլանդացի հասարակական գործիչները կկարողանան հրաժեշտ տալ թագուհուն և ստորագրել ցավակցական գրքում։ Դրանից հետո թագուհու մարմինը թագավորական գնացքով կուղևորվի Լոնդոն։ Ընդ որում, երթուղու երկայնքով յուրաքանչյուր հարթակում կտեղակայվի պատվո պահակ:
Հիշեցնենք՝ այսօր՝ 96 տարեկանում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ 70 տարվա գահակալությունից հետո։ Թագուհին Բրիտանիայի գահին էր բազմել 1952 թվականին։ Նա դարձել է Բրիտանիայի՝ ամենաերկար իշխող միապետը։ Թագուհու ընտանիքը հավաքվել է Շոտլանդիայի կալվածքում այն բանից հետո, երբ բժիշկներն այսօր ավելի վաղ հայտնեցին, որ անհանգստացած են նրա առողջական վիճակով։ Ըստ Բուքինգեմյան պալատի հայտարարության՝ թագուհին խաղաղ մահացել է Բալմորալում այսօր կեսօրից հետո։ Եղիսաբեթ 2-րդի մահից հետո երկիրը կղեկավարի թագուհու ավագ որդին՝ արքայազն Չարլզը։
Հազարավոր մարդիկ հավաքվում են Բուքինգհեմյան պալատի մոտ։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...