10:56 09.09.2022
Թունիսցի թենիսիստուհի Օնս Ժաբերը դարձավ US Open-2022-ի եզրափակչի առաջին մասնակիցը։
Կիսաեզրափակչում նա վստահորեն հաղթել է ֆրանսուհի Կարոլին Գարսիային՝ 6:1, 6:3 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 6 րոպե։ Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը ևս դուրս է եկել US Open-2022-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա կամային հաղթանակ է տարել բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ՝ 3:6, 6:1, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 2 ժամ 13 րոպե։ Եզրափակչում աշխարհի առաջին ռակետը կխաղա թունիսցի Օնս Ժաբերի հետ։
Տղամարդկանց կիսաեզրափակիչները դեռ չեն մեկնարկել: Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հեղինակավոր US Open մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը: Կարենը առաջին մրցափուլում 3-6, 6-1, 6-2, 6-2 հաշվով հաղթել էր ամերիկացի Կուդլային, ապա 6-3, 6-3, 5-7, 6-4 հաշվով առավելության էր հասել բրազիլացի Մոնտեյրուի նկատմամբ: Երրորդ փուլում Խաչանովը 6-3, 4-6, 6-5 հաշվով տեխնիկական պարտության էր մատնել բրիտանացի Դրեյպերին: 1/8-րդ եզրափակչում Աշխարհի 27-րդ ռակետը 4-6, 6-3, 6-1, 4-6, 6-3 հաշվով հաղթել էր Աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Կարրոնյոյին և 1/4 եզրափակչում 7-5, 4-6, 7-5, 6-7, 6-4 հաշվով դժվարին հաղթանակ էր տարել ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ: Այս հաղթանակը մեծ արձագանք էր գտել թենիսի աշխարհում, ինչին և անդրադարձել էր shantnews.am-ը:
Հիշեցնենք, որ Խաչանովը կիսաեզրափակչում կխաղա աշխարհի 5-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի հետ:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...