12:35 09.09.2022
Քաղաքագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը գոհացնող չէ Ադրբեջանի համար, և վերջին օրերին գրանցված միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին դրա հետևանք են: Արդյո՞ք համաձայն է այս տեսակետին Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, որին հյուրընկալել էր «Հորիզոնը»: Մեր հարցին փորձագետը հետևյալ պատասխանն է տվել:
«Ադրբեջանին որևէ առիթ ըստ էության պետք չէ, պատճառ պետք չէ խախտումներ իրականացնելու կամ սահմանին ագրեսիա կիրառելու համար: Այդ պատճառներն ինքն ունի: Այդ պատճառները իր առաջ քաշած առավելագույն պահանջների իրականացումն է, և դա իր ռազմավարության մասն է: Այսինքն` այսպես թե այնպես մենք մեզ, կոպիտ ասած, խելոք պահենք, թե խելոք չպահենք, իրենք գտնելու են առիթներ նմանատիպ ագրեսիա իրականացնելու համար: Այլ հարց է, որ որոշակի դեպքեր, իրադարձություններ, կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել որպես առիթներ իրենց այդ ագրեսիվ գործողություններն իրականացնելու համար: Կարող են, օրինակ, ասել, թե Արմեն Գրիգորյանն այցելեց Արցախ, դրա համար ենք կրակում, կամ չհամաձայնեցիք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, դրա համար ենք կրակում: Բայց ցանկացած պարագայում, երբ որ մենք ընդառաջ կգնանք իրենց այդ ուլտիմատումներին, իրենց համար կարող է նեղանալ այդ առիթների շրջանակը: Այսպիսով կարող են աստիճանաբար մեղավորությունը բարդեն մեզ վրա, այսինքն` մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանը սահմանին խախտում է անում, Արցախում կրակում է: Այդ պարագայում ստացվում է քայլ առ քայլ Ադրբեջանի պահանջներին համաձայնելու մարտավարությունը, և սա էլ հենց Ադրբեջանի ռազմավարությունն է: Ուժի սպառնալիքի և ուժի գործադրման միջոցով ստիպել Հայաստանին գնալու ցավոտ զիջումների: Եվ այստեղ ասել, որ իրենք դժգոհ էին կամ սպասում էին այլ բան, դրա համար էին կրակում… Չէ, սխալ է: Ուղղակի իրենց սպասելիքը կամ ցանկությունը այն է, որ Հայաստանը անմիջապես համաձայնի իրենց առաջ քաշած բոլոր պայմաններին: Եվ քանի դեռ չի համաձայնել, իրենք շարունակելու են կրակել, բայց սա չի նշանակում, որ երբ որ համաձայնեց, դրանից հետո ամեն բան լավ է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...