ԿԳՄՍ նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լանդշաֆտի վերաբերյալ գրքույկներ են փոխանցել մարզերի դպրոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ԿԳՄՍ նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լանդշաֆտի վերաբերյալ գրքույկներ են փոխանցել մարզերի դպրոցներին

19:26 09.09.2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրավերով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է լանդշաֆտի վերաբերյալ գրքույկի՝ ՀՀ դպրոցներին տրամադրելու միջոցառմանը: Այդ նպատակով միջոցառմանը ներկա էին հանրապետության բոլոր մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից հրավիրված ներկայացուցիչներ:

Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի կրթական բաղադրիչի շրջանակում «Բնապահպանական կրթական գործողություններ տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկը հայերեն տարբերակով մշակել են Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները։

Շնորհակալություն հայտնելով Քաղաքաշինության կոմիտեին ընձեռած հնարավորության և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գրքույկը բովանդակային առումով համահունչ է հանրակրության նոր չափորոշչին.

«Ձեռնարկը լավ ուսումնաօժանդակ նյութ կլինի ուսուցիչների համար՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում ծրագրային խնդիրները լուծելու տեսանկյունից։ Այն կարելի է օգտագործել նաև ճամբարային կրթության ժամանակ՝ աշակերտներին փոխանցելով տարբեր տեղանքների մասին գիտելիքներ և տեղանքում կողմնորոշվելու հմտություններ»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ գրքույկն առաջինը փորձարկել են Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները, ովքեր Հայաստանում հունիսին անցկացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողովի հատուկ հյուրերն էին։

«Գրքույկում ներկայացված մեթոդով աշակերտները նկարների միջոցով արտահայտել են լանդշաֆտի մասին իրենց պատկերացումները։ Այս եղանակով երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի, իրենց բնակավայրի նկատմամբ»,-ընդգծել է Նունե Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում ամփոփիչ տեսանյութով ներկայացվել են նաև ՀՀ-ում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացած «Լանդշաֆտի կոնվենցիա. կրթական բաղադրիչ» ազգային համաժողովի արդյունքները:

Միջոցառման ավարտին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը գրքույկները հանձնել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին՝ դպրոցներին փոխանցելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

16:20 16.06.2025

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Հունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

16:14 16.06.2025

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Հունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

16:08 16.06.2025

Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

16:00 16.06.2025

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

15:50 16.06.2025

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Հունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...

BACK_TO_TOP