Ավելի քան 856 միլիոն դոլարի ներդրում. իրականությու՞ն, թե՞ արդարացումներ խոստացված ներդրումների փոխարեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ավելի քան 856 միլիոն դոլարի ներդրում. իրականությու՞ն, թե՞ արդարացումներ խոստացված ներդրումների փոխարեն

19:30 28.02.2018

Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856 միլիոն 500 հազար դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում: Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170 միլիոն 900 հազար դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ  856 միլիոն 500 հազար դոլարի ծրագրերում: 

ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ

ՀՀ կառավարության կողմից մի շարք ընկերությունների տարբեր արտոնություններ են տրամադրվել և տարվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այդ ընկերությունների կողմից ներդրումային ծրագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ մոնիթորինգ է իրականացրել: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 2017թ. կատարվել է շուրջ 506 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, որը ներառված է 856 մլն. դոլարի ներդրումների մեջ:

ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ


ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների աջակցությամբ մարզերում իրականացված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը բաժանվում են 2 հիմնական մասի՝

• Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական և հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների և ինտենսիվ այգիների հիմնում,

• Բնակարանաշինություն, ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ և այլ ծրագրեր: Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր: 

Ստորև ներկայացվում են մարզային ծրագրերը՝ ըստ ներդրումների ծավալի և տեսակի.

Իսկ գերատեսչությունների կողմից ներկայացված ներդրումների ծավալներին՝ ըստ ենթաոլորտների, կարող եք ծանոթանալ այստեղ

Վերջում նկատենք, որ դեռևս անցած տարվա սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր ապահովել 850 մլն դոլար ներդրումներ.

«Այս տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլարի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր»,- նշել էր Կարապետյանը:

Երբ տարին արդեն ավարտին էր մոտենում վերլուծաբաններն ու տնտեսագետները, ուսումնասիրելով մինչ այդ կատարված ներդրումների ծավալները, հայտարարեցին, որ վարչապետը դժվար թե կարողանա իր խոստումը կատարել: Այս քննադատություններին հաջորդեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրությունը: Այդ գերատեսչությունը բացատրում էր, թե որն է «ներդրումներ» եզրույթի տնտեսագիտական սահմանումը: 

«Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներին, որոնք իրականացվելու են 2017 թ.: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Սակայն այս հաղորդագրությունն էլ գրեթե ոչնչով չփրկեց գործադիրին. վերլուծաբանները նկատեցին՝ դրանք ընդամենը արդարացումներ են խոստացված ներդրումների փոխարեն: 

Ու հիմա նայելով կառավարության հաշվետվության մեջ ներկայացրած ներդրումների ընդհանուր ծավալին՝ 856 միլիոն 546 հազար 170 դոլար, ըստ էության համապատասխանում է Կարապետյանի խոստմանը, եթե հաշվի առնենք նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վերոնշյալ հաղորդագրությունը: Բայց դեռ հարց է՝ արդյոք դա իրականում արդարացումներ չէին խոստացված ներդրումների փոխարեն: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

BACK_TO_TOP