21:00 12.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Զմիյովսկայա բալկա. ցեղասպանության պատմություն» միջազգային գիտագործնական ֆորումի մասնակիցներին իր ողջույնի խոսքում ասել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա նացիստների վայրագությունները, կհիշի զոհվածներին և միշտ կհարգի խորհրդային հզոր ժողովրդի սխրանքը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Զմիյովսկայա Բալկա. ցեղասպանության պատմություն» միջազգային գիտագործնական ֆորումը, որն անցկացվում է «Առանց վաղեմության ժամկետի» նախագծի շրջանակներում, շարունակում է լայնածավալ և շատ պահանջված աշխատանքը՝ վերականգնելու պատմական, բարոյական և մարդկային արդարությունը, – ասվում է հեռագրում։
Պուտինը նշել է, որ միջոցառման մասնակիցները շատ բան են անում «Հայրենական մեծ պատերազմի անհայտ իրադարձությունները բացահայտելու, Կարմիր բանակի զինվորների անունները հավերժացնելու, Խորհրդային Միության օկուպացված տարածքներում նացիստների հանցագործությունները հետաքննելու համար»։
«Զմիյովսկայա Բալկայի շրջակայքում տեղի ունեցած ողբերգությունը դարձավ այդպիսի մի ողբալի, սարսափելի էջ: 80 տարի առաջ այնզացգրուպի դահիճներն այստեղ՝ Ռոստովի հողում, խոշտանգել են ավելի քան 27 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ծերերի, կանանց, երեխաների», – ասվում է ուղերձում։
Պուտինն ընդգծել է, որ «ցավալի և դժվար է կարդալ արխիվային փաստաթղթերի չոր տողերը և ականատեսների վկայությունները»։ Բայց, նրա խոսքով, մենք պարտավոր ենք ճանաչել և հիշել միլիոնավոր ռուսների, գնչուների, հրեաների, որոնք սարսափելի մահով են մահացել միայն այն պատճառով, որ «հիտլերցիները նրանց ազգությունը համարում էին «սխալ», և դաժանաբար բնաջնջում էին այս և այլ ժողովուրդների ներկայացուցիչներին պարզապես նրանց գոյության փաստի պատճառով»:
«Մենք երբեք չենք մոռանա այդ վայրագությունները, կհիշենք զոհվածներին և միշտ կհարգենք խորհրդային հզոր ժողովրդի սխրանքը, ովքեր պաշտպանեցին իրենց հայրենիքը և ջախջախեցին նացիզմը: Դա մեր սուրբ պարտքն է։ Այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս բոլոր գիտնականների, արխիվագետների, որոնողական աշխատանքների մասնակիցների, իրավաբանների և կամավորների աշխատանքին, ովքեր մասնակցում են «Առանց վաղեմության ժամկետի» նախագծի իրականացմանը», – նշվում է հեռագրում։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին անտարբեր չլինելու և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...