16:57 10.08.2018
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Շիրինյանն անդրադարձավ կուսակցության ստեղծման պատճառներին ու նպատակներին: «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը», ըստ Շիրինյանի, իրավական առումով որևէ խնդիր չի ունենա ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի նույնահունչ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ:
«Նա կոչվում է «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, այսինքն՝ գերմանականը սրբագրել են, ինչ են արել. մենք կոչվում ենք «Քրիստոնեա-դեմոկրատական», այսինքն՝ իրավական իմաստով խնդիր չկա. նրանց մոտ մերի համեմատ ավելորդ բառ կա՝ «միություն կուսակցություն» չի կարող լինել, իրենք նախկին ավանդույթով ամեն ինչ իրենց են վերցնում: Երկրորդը՝ ինչո՞ւ ենք ստեղծում. մենք ցանկանում ենք Հայաստանի քրիստոնեական-քաղաքակրթական վերածնունդ, որի մասին ես բազմիցս ասել եմ: Մեր կուսակցությունը հայկական քաղաքակրթության և նրա ենթատեքստը կազմող Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի վրա է հիմնվում»,- ասաց քաղաքագետը:
Նոր ձևավորվելիք կուսակցության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելն է, խորհրդարանում տեղ զբաղեցնելը: Շիրինյանը նշեց՝ իրենք լինելու են աջ կենտրոնամետ ուժ՝ դասական ձևով, և դրանով կնպաստեն մեր խորհրդարանը դասական խորհրդարան դարձնելուն: Հարցին՝ քաղաքական դաշտում առկա կուսակցությունների շրջանում չկայի՞ն իրենց գաղափարները կիսող ուժեր, որոնց կարելի էր միանալ, նա պատասխանեց, որ իրենց կուսակցության գաղափարախոսությունը կրող ուժ չկա, ապա մասնավորեցրեց՝ իրենց աշխարհայացքը հայամետ է, իրենք «հայաստանակենտրոն» քաղաքականություն կվարեն՝ համագործակցելով նաև ուրիշների հետ:
«Մենք սա արել ենք, որ Հայաստանը կուսակցության հնարավորությունների շրջանակներում լայն համագործակցության հնարավորություն ունենա նաև Եվրոպայի և Արևմուտքի հետ առհասարակ: Սա լինելու է բացառապես լայն բացվածքով հայկական կուսակցություն»,- ասաց նա:
Կուսակցության շարքերում, ըստ Շիրինյանի, կտեսնենք հայտնի դեմքերի, հայ մտավորականների: Քաղաքագետի կարծիքով՝ դեպի իրենց կուսակցություն կձգտեն նրանք, ովքեր իրենց նորմալ հայ են համարում:
«Ես ահռելի քանակով համախոհներ ունեմ, որոնք իրական հայեր են, ֆոկուսնիկները չեն, էլի: Երբ հրապարակենք, կտեսնեք՝ ինչ հայորդիներ ու հայորդուհիներ են լինելու: Հայտնի դեմքեր շատ կտեսնեք, հայ մտավորականության մի զգալի մասը կտեսնեք, որոնք ոչ ռեժիմների մեջ են թաթախվել, ոչ կոռուպցիայի, ոչ ապազգայնության, գունավորության և այլնի մեջ: Սա հայ ժողովրդի արքետիպային կերպարի վերականգնումն է. ովքեր իրենց նորմալ հայ են համարում, կձգտեն դեպի այդ կուսակցություն»,- նշեց Շիրինյանը:
Քաղաքագետը նշեց, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե խորհրդարանում տոկոսային առումով ինչպիսի ներկայացվածություն են ունենալու, ապա կրկնեց՝ իրենք կձևավորեն խորհրդարանի աջ կենտրոնը, իսկ նպատակն է խորհրդարանական հանրապետության շրջանակներում ունենալ կլասիկ խորհրդարանական դասավորում:
Հարցին՝ արդար ընտրություննե՞ր են սպասվում, Շիրինյանը պատասխանեց, որ 100 տոկոսով արդար ընտրություններ կլինեն, ապա հավելեց.
«Թավշյա հեղափոխության իդեալները լինելու են այս կուսակցության գործունեության պլատֆորմը»:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...