Ռուսաստանը արգելափակել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ-ի հայցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ռուսաստանը արգելափակել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ-ի հայցը

13:59 10.08.2018

Մոսկվան արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ-ի՝ ցանկում նոր ֆիզիկական  և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի «Ագրոսոյուզ» բանկի ներգրավելու հայցը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ  մամուլի ծառայությունը:

Ռուսական կողմը ԿԺԴՀ-ի  նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու Վաշինգտոնի ներկայացրած ապացույցները համարել է ոչ բավարար:

«Զզվանք են առաջացնում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և նրա օժանդակ օրգանների  նկատմամբ ԱՄՆ-ի  պատվիրակության արդեն սովորական դարձած ճնշում գործադրող մեթոդները, երբ փորձ է արվում արհեստական  ցայտնոտի ռեժիմով անցկացնել իրենց հարմար որոշումները՝ առանց հաշվի առնելու մյուս անդամների կարծիքները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

22:40 03.08.2025

Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

BACK_TO_TOP