Իտալացի խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Իտալացի խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքը

17:09 14.09.2022

Իտալիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան և հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը:

Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսոր կողմին:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո և վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ցավոք, շարունակում է աճել, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, և որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին և ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը»,- հայտարարել են Իտալիայի խորհրդարանականները:

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնել հայտարարությունը ստորագրած բոլոր խորհրդարանականներին, մասնավորապես՝ Պաոլա Բինետտիին, Ստեֆանո Բորգեզիին, Ումբերտո Բուրատտիին, Լաուրա Կավանդոլիին, Ջուլիո Չենտեմերոյին, Վիտո Կոմենչինիին, Ջուզեպպե Դոնինային, Պաոլո Ֆորմենտինիին, Նիկոլո Ինվիդիային, Ելենա Մուրելլիին, Տուլիո Պատասինիին, Կատիա Պոլիդորիին, Ալբերտո Ռիբոլլային և Ջովաննի Տոմբոլատոյին՝ դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար:

Առանձին գրառումներ են արել նաև իտալական պառլամենտի վերին և ստորին պալատի մի շարք ներկայացուցիչներ: Ըստ Իտալիայում ՀՀ դեսպանության՝ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն դատապարտել է հարձակումը Հայաստանի վրա՝ հույս հայտնելով, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, և հայ ժողովուրդը կկարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական և չարդարացված ագրեսիայի ենթարկվելու:

«Պետք է վերջ դնել պատերազմին»,- շեշտել է իտալացի պատգամավորը:

Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ՝ նշելով, որ դա զինադադարի լուրջ խախտում է ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել հայկական կողմից:

«Բռնության գործողությունները պետք է դատապարտվեն: Էսկալացիա, որը սպառնում է նորից պայթեցնել հակամարտությունը, որը, ներկայիս միջազգային լարվածության շրջանակներում, կարող է նոր և շատ վտանգավոր հակամարտության ճակատ բացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ամբողջությամբ բխում է Էրդողանի Թուրքիայի շահերից, որն արդեն երկար ժամանակ թեժացնում է կրակը՝ հետապնդելով նեոօսմանյան հեգեմոնիայի իր ծրագրերը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կմոբիլիզացվի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը վերականգնելու և պահպանելու համար»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աիրոլան:

Իտալիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Առաջ, Իտալիա» կուսակցության խմբի ղեկավար Էնրիկո Աիմին նշել է, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով 49 հայ զինվորների զոհվելու փաստը մեծ տագնապ է ստեղծել Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Նրա խոսքերով՝ միջազգային հանրությունը պետք է իր ողջ վրդովմունքն արտահայտի բացարձակապես դատապարտելի այդ արարքի համար:

«Մենք մեր աղոթքով մոտ ենք զոհվածների ընտանիքներին: Անհրաժեշտ է նաև, որ հակամարտությունը արագ դադարեցվի իր սկզբնական փուլում՝ խուսափելու ավելի լուրջ հետևանքներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, ինչը փորձ է արվում դժվարությամբ պահպանել այդպիսի խնդրահարույց տարածքում»,- նշել է իտալացի սենատորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին

16:10 25.06.2025

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին

Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը

16:00 25.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը

Հունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

15:48 25.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

15:30 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

15:23 25.06.2025

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...

BACK_TO_TOP