17:33 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին. Ադրբեջանը Արևմուտքում փորձ է անում Հայաստանին ներկայացնել որպես խիստ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ որպես խիստ արևմտամետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
Թորոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը Ադրբեջանի այս հարձակման համար որպես գործոն տեսնում է աշխարհաքաղաքական գործոնը:
«Այո, կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, քանի որ Ադրբեջանը բավականին երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը՝ գնում է Արևմուտք, Արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսամետ պետություն, պրոռուսական պետություն, և Արևմուտքում, այսպես ասած, փորձում է առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը՝ Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: ՌԴ-ի հետ հաղորդակցություններում Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, որը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ ինտենսիվ հարաբերություններ ունի և փորձ է անում Ռուսաստանում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել, պայմանական ասած, արևմտամետ քաղաքականության համար և փորձ է անում նաև ՌԴ-ում ըմբռնում ստեղծել՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար»,- ասել է Փաշինյանը:
Նա չի բացառել, որ և՛ Արևմուտքում, և՛ ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնց այդ գաղափարները դուր են գալիս կամ իրենց մտածածին համահունչ են: Սակայն վարչապետը հույս և համոզվածություն է հայտնել, որ պետական մակարդակում նման ընկալում չկա: Նա ընդգծել է նաև, որ Հայաստանը վերջին շրջանում շատ ինտենսիվացրել է իր շփումները և ՌԴ-ի, և արևմտյան երկրների հետ՝ նրանց բացատրելով, որ այդ խոսույթը բացարձակապես որևէ կապ չունի ճշմարտության հետ:
«Կիսաճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը: Այն, որ Հայաստանը շատ սերտ հարաբերություններն ունի ՌԴ-ի հետ, փաստ է, չի կարելի հերքել: Այն, որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արևմտյան երկրների հետ, դա էլ է փաստ. ԵՄ-ի հետ շատ սերտ համագործակցում ենք, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն ունենք: Բայց այն համատեքստը, որը փորձում է ներկայացնել Ադրբեջանը, բացարձակապես կապ չունի ճշմարտության հետ, որովհետև Հայաստանն ինքնիշխան անկախ պետություն է, որը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է վարչապետը:
16:15 25.06.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահինՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...
16:00 25.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկըՀունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...
15:48 25.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...