Ինչպես են «թունավոր» մտքերը տանում անհաջողության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Ինչպես են «թունավոր» մտքերը տանում անհաջողության

22:12 18.09.2022

Հաճախ եք  ոնենում այնպիսի մտքեր, որ ցանկացած պահի կարող է ինչ որ բան  տեղի ունենալ,կարող է վնասել հոգեկան առողջությանը:  Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել այս «թունավոր» մտքերի  պարույրները: Պատկերացրեք, որ դուք դիմել եք  ձեր երազանքի աշխատանքի համար և այժմ ընտրվել եք հարցազրույցի երկրորդ փուլ: Դուք նշում եք ձեր առաջընթացը մինչ այժմ և սկսում պատրաստվել նոր մարտահրավերի՞, թե՞  անմիջապես սկսում եք պատկերացնել մերժումը՝ տանջվելով, թե դա որքան կվնասի ձեր ինքնագնահատականին:

Կամ գուցե դուք սպասում եք ընկերոջն ուղարկած  հաղորդագրության պատասխանին: Երբ դուք անմիջապես պատասխան չեք ստանում, դուք սկսում եք պատկերացնել այն բոլոր ձևերը, որոնցով դուք կարող եք վիրավորել մարդուն, նույնիսկ չհաշված այն հավանականությունը, որ նա պարզապես զբաղված է որևէ այլ գործով:

Գուցե աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին եք խորհում ժամեր շարունակ և պատկերացնում, թե որքան  իրական է  միջուկային պատերազմի սպառնալիքը:

Եթե ​​այս իրավիճակներից որևէ մեկը ձեզ ծանոթ է , ապա հնարավոր է՝դուք   գերագնահատում եք ինչ-որ վատ բանի հավանականությունը և ուռճացնում այդ սցենարի հնարավոր բացասական հետևանքները: Դա շեղված մտածելակերպ է, որը բարձրացնում է զգացմունքների ինտենսիվությունը այնպիսի մակարդակների, երբ դժվար է դառնում կառավարելը, և որոշ դեպքերում դրանք ճնշող են դառնում», – բացատրում է հոգեբան և  թերապևտ Կանադայի Ալբերտա քաղաքում աշխատող բժիշկ Պատրիկ Քիլանը :

Հետևաբար կարևոր է այդ թունավոր մտածողության ցիկլերը կոտրելու ուղիներ գտնելը:

Հոգեբանները դա անվանում են «կատաստրոֆիզացիա» 

Շարունակական հետազոտությունները ցույց են տալիս, որ վերահաս  աղետի ակնկալիքներով  մտածողությունը հանգեցնում է բազմաթիվ այլ անհանգստության խանգարումների:
Այնուամենայնիվ, դարի կեսերին հոգեթերապևտներ Ալբերտ Էլիսը և Ահարոն Բեկը, սկսեցին փնտրել այլընտրանքային ուղիներ՝ մարդկանց  իրենց անհանգստությունից ազատելու համար: Օրինակ՝ աշխատավայրում աղետալի հակումներ ունեցող պերֆեկցիոնիստը կարող է տանջվել ամենափոքր սխալի համար: «Նրանք կարող են ներգրավվել աղետալի մտքերով, ինչպիսիք են՝ «ես պատրաստվում եմ աշխատանքից ազատվել» և «Եթե ինձ աշխատանքից ազատեն, ես չեմ կարողանա նորը գտնել», – բացատրում է Քիլանը: Ինչ-որ պահի, անձի վախերը կարող են հասնել մի կետի, որտեղ դրանք կդառնան անկառավարելի:

Որն էլ որ լինի «աղետալի» մտքերի  աղբյուրը,կոգնիտիվ վարքագծային թերապևտներն ասում են, որ հնարավոր է կոտրել բացասական մտքի ցիկլերը:

Իրազեկումն էական է, ուստի առաջին քայլը պետք է լինի բացասական մտքերի ընթացքը կանգնեցնելը: Ի՞նչ պատճառներ կան  մտածելու, որ օրինակ վաղվա հարցազրույցի ժամանակ ձախողվելու ես:

Եթե ​​փորձեք  օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ապա   կարող եք գիտակցել, որ ձախողումը հավանականություն է, այլ ոչ թե որոշակիություն, և որ կան ակտիվ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ ձախողումը կանխելու համար:

Հատկապես պետք է գիտակցել ընդհանրացումների և  չափազանցված մտքերի վնասակարությունը:  «Ես անհաջողակ եմ և երբեք աշխատանք չեմ ստանա»,«Ինձ հետ ամեն ինչ թարս է լինում»,«մենակ ինձ հետ կարող էր պատահել այսպիսի անհաջողություն»՝ այս սցենարում դուք կարող եք փորձել հաշվի առնել այն փաստը, որ բոլորը երբեմն վատ հարցազրույցներ են ունենում, դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ անհույս ձախողումներ են: Եվ եթե ձախողեք, կարող եք դասեր քաղել այս փորձից՝ հետագայում ձեր կատարողականությունը բարելավելու համար:

Ձեր մտքերն այս կերպ հեռացնելը սկզբում կարող է դժվար լինել, բայց աստիճանաբար  ավելի հեշտ կդառնա: Դուք կարող եք սկսել գրանցել այն մտքերը, թե  երբ եք  անօգուտ տագնապներ զգում, երբ եք պատկերացնում բացասական արդյունք, սակայն իրականում արդյունքը դրական է լինում:  Այսպիսով, դուք կտեսնեք, թե որքան հաճախ էր  աղետը անհարկի անհանգստություններ  առաջացնում: Այս փաստը հիշելը կարող է լրացուցիչ վստահություն ապահովել հաջորդ անգամ, երբ գայթակղություն կունենաք ընկնելու «աղետալի» մտքերի մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

15:45 21.06.2025

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով  իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

BACK_TO_TOP