Ե՞րբ է թույլատրվում երեխային սմարթֆոն նվիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Ե՞րբ է թույլատրվում երեխային սմարթֆոն նվիրել

19:38 18.09.2022

Դա շատ ժամանակակից երկընտրանք է։ Պե՞տք է երեխային սմարթֆոն նվիրե՞լ, թե՞  ոչ: Եթե  այո՝ ապա որ տարիքից: Սմարթֆոնների  օգուտների ու վնասների մասին  հազարավոր հետազոտություններ կան: Մեզնից յուրաքանչյուրը չի պատկերացնում կյանքն առանց  սմարթֆոնի՝նամակներ, լուսանկարներ, սոցիալական ցանցեր:  Միևնույն ժամանակ  երեխաներին առաջին սմարթֆոնը նվիրելու որոշումն այնքան էլ հեշտ չի կայացվում ծնողների կողմից:  Եվ եթե ձեր երեխայի համադասարանցիներն ու ընկերները բոլորը հեռախոսներ են ստանում, ձեր երեխան ևս  ակնկալում է այդպիսի նվեր:

Մադոննան  օրինակ խոստովանել է, որ զղջում է, որ իր  երեխաներին հեռախոսներ է տվել 13 տարեկանում:

 

Դեռևս կան բազմաթիվ անպատասխան հարցեր երեխաների և դեռահասների վրա սմարթֆոնների և սոցիալական մեդիայի երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ, սակայն գոյություն ունեցող հետազոտությունները որոշ ապացույցներ են տալիս դրանց հիմնական ռիսկերի և օգուտների վերաբերյալ:

 

Փորձագետները համաձայն են մի քանի հիմնական գործոնների շուրջ, որոնք պետք է հաշվի առնել, երբ  որոշեք նվիրել  երեխային  սմարթֆոն: Մեծ Բրիտանիայում հետազոտությունները ապացուցում են, որ  երեխաների ճնշող մեծամասնությունը մինչեվ 11 տարեկանը ունի սմարթֆոն : ԱՄՆ-ում 9-ից 11 տարեկան երեխաների ծնողների 37%-ն ասում է, որ իրենց երեխան ունի սեփական սմարթֆոն: .19  եվրոպական երկրներում անցկացված  հետազոտության  համաձայն  9-ից 16 տարեկան երեխաների 80%-ը ամեն օր կամ գրեթե ամեն օր  օգտագործում է սմարթֆոն:

 

«Ուսումնասիրությունների մեծ մասում  կապ չկա սոցիալական մեդիայի օգտագործման և հոգեկան առողջության միջև», – ասում է  հոգեբան Էմի Օրբենը:

Վերլուծելով 10-ից 21 տարեկան ավելի քան 17000 մասնակիցների տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ սոցիալական մեդիայի  անընդհատ  օգտագործումը 11-ից 13 տարեկան աղջիկների համար և 14-ից 15 տարեկան տղաների համար կանխատեսում է կյանքից ավելի ցածր բավարարվածություն մեկ տարի անց:

Սա համընկնում է այն փաստի հետ, որ աղջիկները հակված են ավելի վաղ սեռական հասունացման, քան տղաները, ասում են հետազոտողները:

Հոգեբանները կարծում են նաև, որ  ծնողները կարող են և պետք է ուղղորդեն երեխաներին սոցիալական անծայրածիր աշխարհում:  Բանն այն է, որ հաճախ երեխաները արտացոլում են իրենց ծնողների սմարթֆոնի օգտագործումը,  ու կարևոր է,  որ սնարթֆոնը նվիրելուն զուգահեռ տրվեն նաև սոցիալական կայքերից  օգտվելու  գիտելիքներ և գրագիտություն: Կարևոր է նաև ժամանակ սահմանել՝ սմարթֆոնից օգտվելու համար: Հակառակ դեպքում երեխան կարող է  ամբողջ ազատ ժամանակն անցկացնել սմարթֆոնը ձեռքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

BACK_TO_TOP