20:58 10.08.2018
Նախկին կառավարության ընդունած որոշումն այս ամսից ուժի մեջ է մտել: Խոսքն ընտանեկան նպաստ համակարգում փոփոխությունների մասին է: Այսուհետ ընտանեկան, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն ստանալու համար քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերին ևս մեկն է ավելանում: Նպաստ ստանալու համար սոցծառայություններ ընտանիքը պետք է ներկայացնի վարկային պարտավորոււթյունների մասին տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից կամ բանկերից: Նոր որոշումն իր պահանջներով արդեն դժգոհությունների առիթ է տվել, օրինակ, այն, որ բանկերի տրամադրած տեղեկանքների դիմաց վճարելու են, որի համար սահմանված հաստատուն գումար չկա: Ընտանիքի բոլոր չափահաս անդամները , որոնք ընդգրկված են նպաստ համակարգում, պետք է ԱՔՌԱ վարկային բյուրոյից կամ բոլոր բանկերից տեղեկանք ներկայացնեն այն մասին՝ արդյո՞ք վարկ ու ավանդ ունեն։
«Յուրաքանչյուր բանկի համար սահմանված են ինչ-որ որոշակի տարբեր սակագներ: Մի բանկը տեղեկանքը տալիս է 2000 դրամով, մյուսը՝ 3000, մյուսը՝ 5000, միգուցե սա պետք է ընդհանրացվի, մի ընդհանուր որոշակի թիվ պետք է որոշել, սա պետք է հստակեցվի »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է սոցիալական աջակցության «Գյումրի 2» տարածքային բաժնի պետ Էդվարդ Բաղրամյանը։
Նպաստ համակարգում հաշվառվելիս սոցծառայություններում քաղաքացիները իրազեկման թերթիկ են լրացնում, որը տվյալներ է պարունակում կողմնակի եկամուտներ ունենալու կամ չունենալու մասին: Հիմա բանկերից պահանջվող տեղեկանքն էլ հարկավոր է, որպեսզի համոզվեն՝ նպաստառուն վարկառու է, թե՝ ոչ:
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին14:20 04.05.2025
Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվելԲրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...
14:00 04.05.2025
Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդԲեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...
13:45 04.05.2025
Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովումԵրեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...
13:25 04.05.2025
100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
13:05 04.05.2025
Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
12:48 04.05.2025
Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունըԳերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...