14:42 19.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետության անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա։ Ինչպես փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին սեպտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Ցավոք, անցած երեքշաբթի օրվանից մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային նոր հակամարտությունների սկզբին, ինչը հանգեցրել է երկու կողմերում մեծ թվով զոհերի և վիրավորների։ Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողականորեն օգնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը որքան հնարավոր է շուտ սկսեց քաղաքական ջանքերը»,- նշել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռաիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։ Նա հավելել է, որ Իրանի և Ադրեջանի ԱԳ նախարարները ևս հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են խնդիրը։
«Ինչպես նախկինում, Իրանը, որը ճգնաժամի սկզբից ի վեր չի խնայել ոչ մի օգնություն հակամարտություններին վերջ տալու համար, գործել է արագ և դիվանագիտական ջանքերով փորձել է հրադադար հաստատել և խաղաղություն վերադարձնել երկու երկրների սահմաններին։ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու քաղաքական մոտեցումների և լուծումների կիրառման անհրաժեշտությանը երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար»,- շարունակել է Քանաանին։
Դիվանագետը շեշտել է երկխոսություն սկսելու կողմերի քաղաքական կամքի կարևորությունը։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է, և մենք հավատացած ենք, որ այդ վեճերի լուծմանը կարող է օգնել երկխոսություններ սկսելու քաղաքական կամքի առկայությունը երկու երկրներում և տարածաշրջանային շրջանակների օգտագործումը, որը կօգնի վերջ դնել հակամարտություններին»,- հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով երկու կողմերի հետ բարիդրացիական քաղաքականության և բարեկամական հարաբերությունների վրա։
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...