ԱՄՆ-ն իր ձեռքն է մեկնել մեզ՝ միասին աշխատելու համար. զրույց քաղաքագետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-ն իր ձեռքն է մեկնել մեզ՝ միասին աշխատելու համար. զրույց քաղաքագետի հետ

23:56 19.09.2022

Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից: ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան։ Նա մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ինչն էլ այցին պատմական նշանակություն էր հաղորդում: Երևանում կայացած մի շարք հանդիպումների ժամանակ Փելոսին արեց հայտարարություններ, որոնց առանցքում նաև ադրբեջանական ագրեսիան էր:

Այցի նշանակության ու կարևորության մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ, ով ևս ներկա է գտնվել Նենսի Փելոսիի հետ կազմակերպված փակ հանդիպումներից մեկին: Ուստի և Քոչինյանը, ամփոփելով ԱՄՆ կոնգրեսականների այցը, խոսեց դրա կարևորությունից ու թվարկեց այցի գլխավոր ուղերձները:

«Այցն արտակարգ կարևոր էր, որովհետև բերեց իրավիճակի որոշակի կայունացում, սառեցում և այն գլխապտույտ արագությամբ ընթացող դեստաբիլիզացիան, որ մենք տեսնում էինք թե՛ Հայաստանում, թե՛ մեր տարածաշրջանում, թեկուզ և, ըստ իս, կարճաժամկետ կտրվածքով, բայց կանգ առավ: Սա շատ կարևոր է մեզ համար: 2-րդը՝ այցն ուներ որոշակի քաղաքական մեսիջներ իր մեջ, այն է՝ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, պատրաստ է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման գործընթացի ուղղությամբ: Եվ այստեղ թե՛ խոսնակի, թե՛ պետքարտուղարի խոսքերը համադրելով՝ ուզում եմ հետևյալ միտքն առանձնացնել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ են ԱՄՆ-ի համար: Բայց ԱՄՆ-ը, ըստ իս,  սպասում է որոշակի քաղաքական քայլերի Հայաստանից, որովհետև, օրինակ անվտանգության ոլորտում Նահանգները պարզապես չի կարող հիմա Հայաստանի հետ աշխատել այն պարզ պատճառով, որ Հայաստանը հանդիսանում է Միացյալ Նահանգների թշնամու՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և ՀԱՊԿ անդամ երկիր:

Եվ այս իրավիճակում պահանջել ավելին կամ անդին՝ Նահանգներից, քան հայտարարություններն են, ինքնախաբեություն է: Բայց Միացյալ Նահանգների ակտիվությունը, որ մենք տեսնում ենք բոլորովին վերջերս, դա պետքարտուղարի հեռախոսազրույցներն են ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի հետ, դա խոսնակի այցն է, այսօր մենք տեղեկացանք, որ Նյու Յորքում տեղի է ունեալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը ես պահանջում էի մեկ տարուց ավելի, որ ԱՄՆ-ը կազմակերպեր, սրանք բոլորը հստակ ցուցիչներ են, որ Նահանգները կարևորում է տարածաշրջանն այլևս, կարևորում են ՀՀ-ն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ձեռք են մեկնել մեզ՝ աշխատանքի համար:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP