22:21 19.09.2022
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 208 օր։ Բրիտանիայի հետախուզություան տվյալներով՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, վերջին 10 օրվա ընթացքում Ուկրաինայում կորցրել է 4 մարտական ինքնաթիռ։ Ըստ բրիտանական կողմի՝ ռուսները, թերևս, մեծ ռիսկի են գնում, որպեսզի երկնքից աջակցեն ցամաքային զորքերին, որոնք գտնվում են ուկրաինական հակահարձակման ճնշան տակ։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine – 19 September 2022
Find out more about the UK government's response: https://t.co/yCVZk0byX5
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/264kqpPpTW
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) September 19, 2022
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ Դոնեցկի մարզում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել ուկրաինական դիրքերին շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հարվածել են Ուկրաինայի տարածքում տարբեր օբյեկտների։ Ուկրաինական կողմը հայտնում է 30 բնակավայրի գնդակոծության մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է ուկրաինական տարբեր օբյեկտների, զինտեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման մասին։
Դոնեցկի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ ուկրաինական կողմի հարվածներից 13 խաղաղ բնակիչ է զոհվել։
Ինչ վերաբերում է Խարկովի մարզի Իզյում քաղաքում ռուսական զորքերի հեռանալուց հետո հայտնաբերված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին հաղորդումներին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով «սուտ»։ Նա նշել է, որ կրկնվում է Բուչայի սցենարը, և ռուսական կողմը չհաստատի իր ճշմարտությունը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...