13:26 21.09.2022
«ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսը կազմում է գրեթե 25 միլիոն մարդ, ռուսաստանցիների մեկ տոկոսից մի փոքր ավելին ենթակա է մասնակի մոբիլիզացիայի: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ծառայել են, ունեն ռազմական մասնագիտություն և մարտական փորձ»,- ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ բուհերի ուսանողների մոբիլիզացիան չի քննարկվել ու ոչ մի դեպքում չի քննարկվելու»։ Զինակոչիկները և ժամկետային ծառայողները նույնպես չեն ուղարկվի ռազմական գործողության գոտի, նշել է Շոյգուն։
Շոյգուի խոսքերով՝ նման միջոցներն անհրաժեշտ են հազարկիլոմետրանոց «շփման գիծը» վերահսկելու համար։
«Շփման գիծը, որպես այդպիսին, կարելի է անվանել և՛ առաջնագիծ, և՛ շփման գիծ, դա ավելի քան 1000 կիլոմետր է, բնականաբար, ինչ կա հետևում, և ինչ կա այս գծի երկայնքով, պետք է ֆիքսել այս տարածքները, պետք է վերահսկել։ Եվ իհարկե, առաջին հերթին հենց դրա համար է արվում այս աշխատանքը՝ նկատի ունեմ մասնակի մոբիլիզացիա»,- պարզաբանել է նախարարը:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մոբիլիզացնել 300 հազար պահեստազորի։ Նախարարը վստահեցրել է, որ դա արվելու է ոչ թե միանգամից, այլ ըստ նախատեսվածի:
Ավելի ուշ Մարդու իրավունքների նախագահական խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տոչենովը բացատրել է, որ նրանք, ովքեր ծառայության պիտանելիության սահմանափակումներ ունեն, օրենքով չեն կարող մոբիլիզացվել:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է «Հայրենիքը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված տարածքներում ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։
19:38 10.05.2025
Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի ԵԱՅուրա Զալյանը (60 կգ) Երևանում ընթացող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը երրորդ տեղի համար պայքարում 5-3 հաշվով հաղթել է Իսլամ Սելմանիին (Կոսովո): Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Ներսիսյանը (84 կգ): Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում նվաճել […] ...
19:32 10.05.2025
Մերցը կարող է զանգահարել ՊուտինինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Արևմուտքի առաջարկած 30-օրյա զինադադարը Ուկրաինայի հետ: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել, որ այս շաբաթավերջին հակամարտության կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ […] ...
19:22 10.05.2025
Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանըՀունգարիան հուսով է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր միջնորդական ջանքերում կհասնի նույն հաջողությանը, ինչին հասավ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ասիական երկու երկրների միջև զինադադարի մասին լուրերը։ «Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմի սրումը լուրջ վտանգ կստեղծի ողջ աշխարհի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ […] ...
19:10 10.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմինԵրևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։ ...
19:05 10.05.2025
Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ ...
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...