20:18 21.09.2022
Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը՝ 22-ամյա ուսանողուհու՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Ուսանողուհին ձերբակալվել էր ոստիկանության կողմից հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց Մահսա Ամինին մահացել էր։ Ի նշան բողոքի՝ կանայք ամբողջ երկրում այրում են հիջաբներն ու կտրում իրենց մազերը։
Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Վերջերս իրանցի աղջիկները սկսել են թույլ տալ իրենց մազերը ամբողջությամբ չծածկել։ Նախորդ նախագահ Հասան Ռոհանին մեղադրել էր փոխոստիկանությանը «չափազանց ագրեսիվ» լինելու մեջ։ 2017-ին ոստիկանապետն ասել էր, որ կանայք այլևս չեն ձերբակալվի դրես-կոդը խախտելու համար։ 2021 թվականի օգոստոսից՝ Էբրահիմ Ռաիսիի նախագահության սկզբից ի վեր, իրավիճակը կրկին սրվել է։ 22-ամյա ուսանողուհուն տարել են ոստիկանական բաժանմունք՝ «վերադաստիարակման»՝ բացատրելու, թե ինչպես կրել գլխաշորը և 2 ժամ հետո նրան հոսպիտալացրել են: Հիվանդանոցում 3 օր անց նա մահացել է։ Իշխանությունները հերքում են, որ նա մահացել է գլխին ստացած հարվածից և պնդում են, որ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։
Չնայած դրան՝ փոխոստիկանապետը պաշտոնանկ է արվել։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է շտապ հետաքննություն անցկացնել։ Կիրակի օրը նա հեռախոսով խոսել է աղջկա ընտանիքի հետ։ Չնայած դրան՝ բողոքի ակցիաները չեն հանդարտվում։ Ինքնաբուխ երթերի ժամանակ կանայք հանում են հիջաբներն ու այրում խարույկի մեջ։ 15 քաղաքում ակցիաները շարունակվում են արդեն 5 օր։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և զանգվածային ձերբակալություններ կատարել։ Արդեն 6 մարդ մահացել է։ Ցուցարարները քարեր են նետել ու այրել ոստիկանական մեքենաներ։ Մտածում են բանակ բերելու մասին։ Նրանք տեղեկություններ են տարածել հոգևոր առաջնորդի նստավայրը գրավելու փորձի մասին»,- նշել է Արտյոմ Երկանյանը:
Արտյոմ Երկանյանը նշել է նաև, որ Իրանի հյուսիսում տեղի ունեցող ցույցերը միայն կանանց իրավունքների պաշտպանության պահանջով չեն, այլ ավելի խորքային պատճառներ ունեն: Պանթուրքիստական ուժերն էլ փորձում են անջատողական շարժում հրահրել:
Մանրամասները՝ ամբողջական զրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...