Եկե՛ք վերացնենք «Այգեհովիտի սինդրոմ»-ը. վարչապետի ելույթը Իջևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Եկե՛ք վերացնենք «Այգեհովիտի սինդրոմ»-ը. վարչապետի ելույթը Իջևանում

12:28 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Իջևանում ելույթ է ունեցել:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի լինելու խնդրարկու, աղքատ. նա լինելու է պահանջատեր, աշխատող, բարիք ստեղծող: Մեր կառավարության առաջնահերթություններից մեկը աղքատության ծվատումն է: Երեկ մենք Այգեհովիտում խոսեցինք քաղաքացիների հետ, և խոսակցության ընթացքում քաղաքացիները բողոքեցին, որ աշխատատեղ չկա, սակայն պարզվեց, որ Այգեհովիտի փռի աշխատողը երկար ժամանակ է՝ 2 աշխատող է փնտրում, ուստի այս երևույթը կկոչեմ «Այգեհովիտի սինդրոմ»»,- ասել է նա:

Վարչապետը ասել է, որ երկար տարիներ Հայաստանում վարած քաղաքականության ընթացքում աղքատության նպաստը դառնում է ավելի գերադասելի, քան աշխատանքով զբաղվելը:

«Մարդկանց ասել են, տեսե՛ք, եթե մեր օգտին չքվեարկեք, աղքատության նպաստից կզրկվեք: Այսուհետ այսպես չի լինելու: Հայ ժողովուրդը ձեռք պարզող ժողովուրդ չէ, այլ՝ ձեռք մեկնող: Հայաստանում այս փոփոխությունները տեղի ունեցան, որովհետև մենք հասկացանք, որ պետք է քաջալերել աշխատանքը»,- ասաց նա:

Վարչապետը ընդհատել է իր ելույթը, մոտեցել և համբուրել 3 տարեկան աղջնակին, ով ծափ էր տալիս իր ելույթի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեծ հպարտությամբ է գտնվում իր ծննդավայր Իջևանում և Ենոքավանը, որը իր պապական գյուղն էր, շատ վատ վիճակում էր և դատարկվում էր խորհրդային տարիներին, սակայն, աշխատող մարդկանց ջանքերի շնորհիվ, Ենոքավանը այսօր մարզի ամենաարագ զարգացող բնակավայրն է:

Վարչապետի այս խոսքերից հետո շատերը ծափահարեl են, և Նիկոլ Փաշինյանը դիմել է 3 տարեկան աղջնակին:

«Տեսա՞ր, ճուտո՛, մի հոգին ի՞նչ կարա փոխի»,- կատակեց վարչապետը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP