Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգվում են. համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգվում են. համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին

13:43 26.09.2022

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են թիվ 5 և 12 պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին:

Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի համայնքապատկան 8.5 հա անտառային գոտու վերականգնման ծրագրի շրջանակում աշնանը ևս տարածքում ծառատունկ կկազմակերպվի: Հաշվի առնելով տեղանքը՝ անտառտնկման աշխատանքները կիրականացվեն խրամատային եղանակով: Ի դեպ, ծառատունկի տնկանյութի մոտ 90 %-ը կապահովի քաղաքային ջերմատունը: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել է ձախակողմյան հատվածի ոռոգման ցանցի արդիականացման գործընթացը: 1.2 հա-ը ևս դարձել է ոռոգելի:

Ավարտական փուլում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից քարե շինության հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի երկրորդ փուլով փոխարինվում են եզրաքարերը: Կանաչ գոտին ևս կվերականգնվի, կարդիականացվի ոռոգման համակարգը:

Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշանների տեսանելիությանը խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Աշխատանքները կրում են պարբերական բնույթ:

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Ընթացքի մեջ են Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքի նորոգման աշխատանքները: Մարզական օջախն ունի առաջին հայացքից չերևացող, բայց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնք ևս լուծումներ կստանան։

Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

18:40 21.06.2025

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

Իրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

18:30 21.06.2025

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

18:25 21.06.2025

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

Սյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 21.06.2025

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

BACK_TO_TOP