21:47 26.09.2022
Ինչու՞ որոշ փողոցներում արտաքին լուսավորությունն ամբողջական չէ, ո՞ր փուլում է Երևանյան լիճ թափվող կոյուղագծերի խնդիրների ուղղությամբ հայտարարված մրցույթը.Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Հրաչյա Սարգսյանը խորհրդակցությունը սկսեց հիշեցմամբ. Երևանը նախորդ ուրբաթ ունեցավ նոր փոխքաղաքապետ. Տիգրան Ավինյանը համակարգելու է քաղաքապետարանի շինբարեկարգման, բնապահպանության, մշակույթի ոլորտները:
Սարգսյանը հերքեց քաղաքապետարանում շրջանառվող այն խոսակցությունները, թե իբրև գործակարգավարական խորհրդակցություններ էլ չեն անցկացվելու, հակառակը, ըստ նրա այդ ձևաչափով հնարավոր է դառնում աշխատանքային միջավայրում համատեղ քննարկել փոխկապակցված խնդիրները և դրանց ուղղությամբ առաջարկել լուծումներ: Ապա ըստ ոլորտների, բաժին առ բաժին զեկուցեցին թե անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ի՞նչ դեպքեր են արձանագրվել:
Այժմ՝ հանձնարարականների մասին: ՄԱԿ-ի էներգախնայողության ծրագրի շրջանակնում մրցութային գործընթացով մայրաքաղաքի 12 մանկապարտեզների տանիքներ պետք է վերանորոգվեին, ուստի հանձնարարվել էր հետևել այդ աշխատանքների ընթացքին: Զեկուցեցին.պայմանագիր հավանաբար կկնքվի 10 օր անց, ապա և աշխատանքները կմեկնարկեն:
Անվտանգության նկատառումներից ելնելով հանձնարարվել էր պարզել, ինչու՞ որոշ փողոցներում արտաքին լուսավորությունն ամբողջական չէ, զեկուցեցին, որ այդ փողոցներում հարկավոր է ծառերի էտ իրականացնել, որ աճած ճյուղերը չխանգարեն արտաքին լուսավորության ամբողջական տարածմանը: Ուստի տրվեց այս ուղղությամբ հանձնարական:Ծիծեռնակաբերդի բարձունքում էլ 6.5 հա վրա պետք է տնկվի 3000 ծառ: Զեկուցեցին, որ նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են և եթե եղանակային պայմանները թույլ տան, ծառատունկը կիրականացվի հոկտեմբերի 15-ից:
Քաղաքապետի խորհրդական Արեյանին հանձնարարվել էր զեկուցել Երևանյան լիճ թափվող կոյուղագծերի խնդիրները լուծելու նպատակով Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու աշխատանքների մասին: Արեյանը նշեց, որ սեպտեմբերի 12-ին համապատասխան մրցույթը չի կայացել մասնակից չլինելու համար: Հավելեց, որ տարիների ընթացքում թեմայի շուրջ մասնագիտական դիտարկումներ շատ են եղել, տարբեր կազմակերպություններ էլ մինչ այս շատ մոտեցումներ են առաջարկել, սակայն ոչ մեկ չի դիմել մրցույթին մասնակցելու՝ նկատի ունենալով և նախագծի բարդությունները և վերանայման իրենց պոտենցիալի բացակայությունը, նշեց Արեյանը: Քաղաքապետ Սարգսյանն էլ առաջարկեց, որպես բնապահպանական բաղադրիչ, հարցը լուծելի դարձնել Ասիական զարգացման բանկի ծրագրերի միջոցով:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:01 21.06.2025
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարարՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...