Հայաստանը դիրքորոշում չունի, Աստանան էլ չի ճանաչելու ՌԴ-ին միանալու հանրաքվեները. Երկանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Հայաստանը դիրքորոշում չունի, Աստանան էլ չի ճանաչելու ՌԴ-ին միանալու հանրաքվեները. Երկանյան

20:45 26.09.2022

Լուգանսկի,Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում և Մոսկվայի կողմից վերահսկվող Ուկրաինայի Զապորոժիեի ու Խերսոնի մարզերում շարունակվում է Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեն: Այն սկսվել է սեպտեմբերի 23-ին և կավարտվի վաղը: Արդյո՞ք Հայաստանից դիտորդներ եղել են: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:

«Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ 4 սուբյեկտներում ընթացող հանրաքվեին հետևում են ավելի քան 40 երկրներից ժամանած դիտորդներ՝ այդ թվում նաև Հայաստանից և Ադրբեջանից: Բնական է, որ Հայաստանի ԱԺ-ն որևէ մեկին չի լիազորել նման միջոցառմանը մասնակցելու, ԿԸՀ-ի կողմից նույնպես: Այդ իմաստով դժվար է կիրառել՝ ովքեր են ներկայանում Հայաստանի անունից: Հավանաբար ինչ-որ ՀԿ-ների ներկայացուցիչներ են, և դա իրենց իրավունքն է, բայց տարօրինակ է այն, որ այնտեղ ներկա է ԱՊՀ երկրները ներկայացնող դիտորդական առաքելությունը և հենց այդպես է ներկայանում, ինչից կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ Հայաստանը լինելով ԱՊՀ անդամ, պաշտոնապես է գործուղել այնտեղ դիտորդների, ինչը բնական է այդպես չէ»,- ասաց Երկանյանը:

Հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանի այն դիտարկմանը, թե ի՞նչ դիրքորոշում են մեզնից սպասում Մոսկվայում, Արտյոմ Երկանյանը պատասխանեց:

«Հայաստանն այժմ որևէ դիրքորոշում չի հայտնել այդ հանրաքվեները ճանաչելու կամ դրանց հետևանքները ճանաչելու, թե ոչ: Կարծում եմ, այս իրավիճակում Հայաստանը չունի նման պարտավորություն անվերապահ աջակցելու Ռուսաստանին, քանի որ նույնիսկ Ռուսաստանին ավելի հավատարիմ դաշնակիցները նման դիրքորոշում չեն ցուցաբերում: Օրինակ թարմ տեղեկություն. Ղազախստանի ԱԳՆ խոսնակը՝ Սմայդիևը, հայտարարել է, որ պաշտոնական Աստանան չի ճանաչելու հանրաքվեները և դրանց հետևանքները, և որ այս հարցում Ղազախստանը ղեկավարվելու է տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշեց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

23:12 21.06.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

Գավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

23:01 21.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

BACK_TO_TOP