20:30 26.09.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ոստիկանությանն ու Միգրացիայի ծառայությանը: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածին բնորոշ, տրվել են այնպես, որ ոչ թե ապահովվի միավորվող կառույցների մեխանիկական միացումը, այլ իրապես ձևավորվի նոր նախարարություն, որի միջոցով հնարավոր կլինի մեկ կետից ապահովել արդյունավետ կառավարում ճգնաժամային իրավիճակներում:
Սարգսյանը նաև փաստել է, որ մինչև ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորումն ապահովելը, կարգավորումներն ընտրվել են այնպես, որ չունենանք միավորվող կառույցների ֆունկցիաների անգամ մեկ րոպե կանգ:
Փոխնախարար Սարգսյանը հանրային քննարկման շրջանակներում ներկայացրել է նաև ներքին գործերի նախարարության ձևավորման սցենարը, միավորվող կառույցների միացման գործընթացը, միավորվող կառույցների աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը և անցումային ժամանակահատվածի ժամանակագրական հաջորդականությանը վերաբերող կարգավորումները:
Սարգսյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությունը տալիս է բարեփոխումների փաթեթի հետագա ուղղությունները, որոնք ենթադրելու են թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտի փոփոխություններ:
Նշվել է, որ փաթեթի քննարկման հետագա փուլերում ևս կդիտարկվեն այն առաջարկները, որոնք հընթացս կներկայացվեն:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՏԿԵՆ միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Գործընկերները փաստել են, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը ենթադրելու է միավորվող յուրաքանչյուր կառույցում բովանդակային փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հանրության համար:
Հանրային լսումների շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ այն հարցերը, որոնք ենթադրելու են փաթեթից դուրս հետագա լուծումների հստակեցում, կքննարկվեն թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում, որը թույլ կտա ավելի պատկերավոր դարձնել օրենսդրական նախաձեռնությունից հետո սպասվող լուծումները:
Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, ոլորտային բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...