10:06 27.09.2022
Ավելի քան 60,8 հազար մարդ տուժել է «Նորու» թայֆունից, որը կիրակի օրը հարվածել է Ֆիլիպինների Լուզոն կղզուն։ Աղետների կառավարման և ռիսկերի կանխարգելման ազգային խորհրդի՝ երեքշաբթի հրապարակված զեկույցի համաձայն, 8 մարդ մահացել է, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 51,8 հազար տեղահանվածներ գտնվում են 976 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 49 հազար մարդ նախապես լքել է տները։
Թայֆունը վնասել է երեք տուն։ Երկու ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 3 միլիոն պեսո (50,9 հազար դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 21 ճանապարհ եւ 16 կամուրջ։ 99 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 28-ում այն արդեն վերականգնվել է, իսկ վեց համայնքներում մնում են կապի խնդիրները։
Ուսումնական հաստատություններում դասերը և ձեռնարկություններում աշխատանքը դադարեցվել են համապատասխանաբար 754 և 756 համայնքներում։ 32 քաղաքներում արտակարգ դրություն է. Կառավարությունն արդեն 1,62 մլն պեսո (27,5 հազար դոլար) է հատկացրել օգնության համար։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1,52 մլն պեսո (25,8 մլն դոլար):
«Նորու» սուպեր թայֆունը ձևավորվել է Արևմտյան Խաղաղ օվկիանոսում և սեպտեմբերի 25-ին հասել է Ֆիլիպիններին: Քամու ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 58 մ/վրկ-ի։ Ֆիլիպիններով անցնելուց հետո ցիկլոնը մտել է Հարավչինական ծով։ Սեպտեմբերի 27-ի մոտավորապես կեսօրից Վիետնամի կենտրոնական մասի ջրերում՝ Կուանգ Բին նահանգից մինչև Նին Թուան նահանգ, ներառյալ կղզիների տարածքները, սպասվում են հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ, փոթորիկներ և մինչև 10 մետր բարձրությամբ ալիքներ։
23:01 21.06.2025
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարարՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...