Արմավիրի մարզում «Opel»-ը տապալել է էլեկտրասյունն ու 2 արագաչափերը և գլխիվայր շրջվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+15.09 oC

Արմավիրի մարզում «Opel»-ը տապալել է էլեկտրասյունն ու 2 արագաչափերը և գլխիվայր շրջվել

17:53 27.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել է էլեկտրասյանն ու արագաչափերի սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտու մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ։

Բախման հետևանքով էլեկտրասյունը, որի վրա նաև ամրացված են եղել երկկողմանի արագաչափերը, տապալվել ու կոտրվել է, իսկ երկաթե սյուներից մեկն էլ շպրտվել և վնասել է դեպի Արմավիր ընթացող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածն ու դիմապակին։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […] ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:13 24.04.2024

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆi հրապարակված տեսաուղերձն […] ...

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

20:22 24.04.2024

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին և այլ հարցերի «Հեռանկար»-ի տղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:   ...

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

19:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- X-ի […] ...

BACK_TO_TOP