Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+27.09 oC

Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին

20:38 27.09.2022

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, մարզային և համայնքային իշխանությունների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների և քաղաքացիների մասնակցությամբ Գավառ քաղաքում ծաղիկներ են խոնարհվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակն հավերժացնող հուշաքարին, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Այնուհետև մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից, աղոթք է բարձրացվել առ Աստված՝ հերոս տղաների հոգիների խաղաղության համար։

Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նաև խնկարկություն և մոմավառություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը

15:13 19.04.2024

Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ ողջունելով Լիտվայի Հանրապետության պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, որին մասնակցել են […] ...

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

14:58 19.04.2024

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների՝ Ղարաբաղում իրավիճակի «ազնիվ քննարկման համար»։ «Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք արժեւորում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր […] ...

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

14:23 19.04.2024

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ, կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է նա Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։ ...

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

13:43 19.04.2024

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:25 19.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 19.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, […] ...

BACK_TO_TOP