23:52 27.09.2022
Իլոն Մասկն առաջին անգամ գլխավորել է ԱՄՆ-ի Forbes-ի 400 ամենահարուստ գործարարների ցուցակը։ Լավագույն 20-ի ընդհանուր կարողությունն այս տարի կազմել է 1,6 տրիլիոն դոլար, ինչը 235 միլիարդ դոլարով պակաս է նախորդ տարվա վարկանիշից: Ընդհանուր առմամբ, ամենահարուստ 400 ամերիկացիները մեկ տարվա ընթացքում կորցրել են 500 միլիարդ դոլար:
Tesla-ի գործադիր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Forbes USA-ի վարկածով առաջին անգամ ճանաչվել է 400 ամենահարուստ ամերիկացին, հաղորդում է Forbs.ru-ն։
Մասկի կարողությունը ցուցակը կազմելիս գնահատվում էր 251 միլիարդ դոլար, ինչը 60,5 միլիարդ դոլարով (32 տոկոսով) ավելի է, քան անցյալ տարի (190,5 միլիարդ դոլար):
Մասկը առաջատար դիրքից հեռացրել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, ով նախկինում չորս տարի անընդմեջ գլխավորում էր ցուցակը։ Այժմ Բեզոսը ամենահարուստ ամերիկացիների ցուցակում միայն երկրորդն է. Forbes USA-ը նրա կարողությունը գնահատել է 151 միլիարդ դոլար, ինչը 50 միլիարդ դոլարով (25 տոկոսով) պակաս է, քան անցյալ տարի վարկանիշը կազմելիս (201 միլիարդ դոլար): Բեզոսի կարողությունը նվազել է Amazon-ի բաժնետոմսերի արժեքի ավելի քան 20%-ով անկման պատճառով, նշել է Forbes-ը։
Ամենահարուստ ամերիկացիների թոփ-10-ում մնացած տեղերը նույնպես բաժին են հասել տղամարդկանց։ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 106 մլրդ դոլար, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունը՝ 101 մլրդ դոլար, Ուորեն Բաֆեթը եզրափակում է հնգյակը (97 մլրդ դոլար): Լավագույն 10-յակում են նաև Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, գործարար Մայքլ Բլումբերգը և Walmart-ի համասեփականատեր Ջիմ Ուոլթոնը։
ԱՄՆ-ի ամենահարուստ կին է ճանաչվել ձեռներեց Դեյվիդ Կոխի այրին՝ Ջուլիա Կոխը, ով ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ մասնավոր ընկերության՝Koch Industries-ի համասեփականատերն է։ Ջուլիա Կոխի և նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 56 միլիարդ դոլար, որին հաջորդում է Walmart-ի մեկ այլ բաժնետեր Էլիս Ուոլթոնը՝ 55,7 միլիարդ դոլար: Վարկանիշի 18-րդ տեղը զբաղեցրել է Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ով ամուսնալուծության ժամանակ ստացել է Amazon-ի բաժնետոմսերի մի մասը։ Ամուսնալուծությունից հետո ազգանունը փոխած Սքոթի կարողությունը գնահատվում է 37,7 միլիարդ դոլար: Սքոթը խոստացել է իր ողջ կարողությունը ծախսել բարեգործության վրա և անցյալ ամառվանից ծախսել է 4 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականի հունիսից՝ 12,6 միլիարդ դոլար, նշել էամերիկյան Forbes-ը:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...